Ուզում են Թեղուտի բացհանքի արտադրողականությունն ավելացնել 15 մլն տոննայով
Թեղուտ համայնքում օգոստոսի 24-ին ժամը 13:00-ին նախատեսվում է անցկացնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը: Հայտով նախատեսվում է բացհանքի 142.2 միլիոն տոննա արտադրողականությունը ավելացնել 15 միլիոն տոննայով, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Գործընթացը պետք է իրականացվի երեք փուլով. 2017թ-ին արտադրողականությունը կավելանա 8 միլիոն տոննայով, 2019-ին՝ կհասնի 12 միլիոն տոննայի , իսկ 2024-ին` 15 միլիոն տոննայի: Արտադրողականության մեծացման արդյունքում օպտիմալացված բացահանքը վերջնական դիրքում կունենա 1606 մետր առավելագույն երկարություն եւ 1016 մետր առավելագույն լայնություն վերեւում, իսկ օտարման տարածքը կկազմի 103,5 հեկտար:
Նախագծով նախատեսվում է կառուցել երկրորդ հոսքագիծը եւ երկրորդ պոչատարը: Այն իրենից ներկայացնելու է երկաթբետոնե ներպատված վաքեր եւ 1300մմ տրամագծով ներպատված մետաղե հորիզոնական խողովակներ՝ 2500մմ տրամագծով: Երկրորդ գծի կառուցումից հետո գոյություն ունեցող պոչատարը վերանորոգվելու է եւ ծառայելու որպես պահուստային: Պոչերը պետք է հավաքվեն գործող պոչամբարում:
Նախագծի հաջող իրականացման դեպքում Խառատաձոր գետի կիրճում գտնվող պոչամբարի 213.036 միլիոն խմ ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը մոտ 21 տարի: Մակաբացման ապարները նախատեսվում է տեղավորել բացահանքի հարավ-արեւմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին