Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարածքներում ռեյտինգային թեկնածուների բախումը կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել», ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրողի հետ։
Ասենք, Արարատի մարզում 3 մաս է` Մասիս քաղաքը՝ հարակից գյուղերով, պատգամավոր Մուրադ Մուրադյանինն է, Արտաշատը՝ Ալիկ Սարգսյանինը, որը Կարինե Պողոսյանի հրաժարականից հետո դարձել է ՀՀԿ Արտաշատի կառույցի ղեկավար, իսկ Արարատը` Գրիգորյան եղբայրներինը, Արայիկ Գրիգորյանն է առաջադրվելու։
Սակայն «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ոչ բոլոր թեկնածուներն են պահում պայմանավորվածությունը՝ քվե գողանալու պրոցեսն արդեն մեկնարկել է։
Ի դեպ, հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստում, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ռեյտինգային ցուցակները, իսկ համամասնականը կմնա. «ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո միայն ՀՀԿ-ականները կիմանան՝ ով կա, ով չկա ցուցակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն