ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել. իրավիճակը գնալով թեժանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, մինչեւ շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում:
Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար: Իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), եւ բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե ոչ:
Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն