Պարզաբանում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում Հասմիկ Պողոսյանի նշանակման մասին
ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի վերաբերյալ խոսակցությունները՝ հստակություն մտցնելով նոր տնօրենի նշանակման ընթացակարգում:
«ՀՀ մշակույթի նախարարությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի անունը պաշտոնապես կհայտարարի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելուց, արդյունքն ամփոփե լուց և ըստ այդմ՝ նախարարի համապատասխան հրամանից հետո։ Ներկայումս այդ պարտականությունը ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը»,-ասված է պարզաբանման մեջ: Թատրոնի տնօրենի պաշտոնում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման տեղեկությունների մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը նշել է, որ տնօրենի մրցույթը դեռևս հայտարարված չէ, ուստի անիմաստ է հերքել կամ հաստատել շրջանառվող ցանկացած անվան շուրջ տեղեկությունը։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նախկին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ մշակույթի նախարարություն նախարարի խորհրդական աշխատելու նպատակով։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն