Կրթական ոլորտում մեծ չափերի հասնող չարաշահումներ են բացահայտվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթական ոլորտում մեծ չափերի հասնող չարաշահումներ են բացահայտվում, որոնցից, պարզվում է՝ անմասն չեն կարկառուն ՀՀԿ-ականները։ ՀՀ գլխավոր դատախազությունը Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ավելի քան 30 մլն դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ է հայտնաբերել։ Այդ առիթով քրեական գործ Է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով՝ վատնում, յուրացում։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, սակայն, այս համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը շտապեց հերքել. «Ոչ մի բան Էլ տեղի չի ունեցել։ Ես զարմացած եմ, թե որտեղից են այդպիսի տվյալները»։ Սակայն իրավապահ շրջանակներում այդ վատնումների և յուրացումների մասով շրջանառվում Է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ բուհի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի անունը։ Բանն այն Է, որ հենց նա Է ի պաշտոնե իրավասու այդ հարցերով զբաղվելու։ Ու դժվար թե Կարեն Ավագյանը կարողանա նրան փրկել պատասխանատվությունից։ Հիշեցնենք, որ այս բուհի խորհրդի նախագահը ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն Է։ Ի դեպ, սա կրթական ոլորտում չարաշահումների առաջին դեպքը չէ. ՀՀ ՎՊ ստուգումների արդյունքում կոռուպցիոն լուրջ երևույթներ բացահայտվել էին նաև ԿԳՆ ԾԻԳ-երում, և այդ բոլոր վատնումները, յուրացումներն ու չարաշահումները կատարվել Էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտոնավարման ժամանակ։ ՎՊ բացահայտումների հիման վրա ևս գործ էր հարուցվել։ Թե ինչ ընթացքի մեջ Է գործը, դեռ որևԷ մանրամասն չի հաղորդվում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն