Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ
Հարցում

Քոչարյանի կալանավարումը ցնծությամբ են ընդունել Ադրբեջանում եւ ...

Երբ դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց «իր» կայացրած որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու մասին, այդ լուրը ցնծությամբ ընդունեցին հայաստանյան որոշ շրջանակներ: Նրանք ուրախությունից մնում էր փողոցներում պարեին, թռչկոտեին: Լուրը ցնծությամբ ընդունեցին նաեւ Ադրբեջանում:

Այս փաստը առողջ մտածողություն եւ տրամաբանություն ունեցող մարդկանց մոտ առնվազն պետք է լուրջ մտորումներ առաջացնի, որոնք կհանգեցնեն որոշակի եզրահանգումների:

Ադրբեջանում չեն թաքցնում իրենց հիացմունքը եւ դրա պատճառն էլ չկա: Տեղի ունեցավ այն, ինչ իրենք վաղուց էին երազում: Ընդ որում, երազում էին, բայց չէին հավատում: Եւ ահա իրենց երազանքն իրականացնում են ոչ թե իրենք, այլ հայաստանյան իշխանությունները: Ազատությունից զրկված է Ադրբեջանը ծնկի բերող առաջնորդներից մեկը: Ադրբեջանցիների ուրախությունը հասկանալի է:

Ադրբեջանում երջանիկ են ոչ միայն այն փաստից, որ Ռոբերտ Քոչարյանը զրկվել է ազատությունից, այլ վստահ են, որ հայաստանյան երիտասարդ իշխանությունների այս քայլը ավելի կվատթարացնի հայ-ռուսական առանց այն էլ բարդ հարաբերությունները:

«ՀՀ իշխանություններն անում են այն, ինչի մասին մենք միայն երազում էինք»,- գրում են ադրբեջանցի վերլուծաբանները, ասում քաղաքական գործիչները: Երբ հայ-ռուսական հարաբերությունները հասնեն վատթարացման գագաթնակետին Ադրբեջանն արդեն իրեն թույլ կտա ավելի մեծ ակնկալիքներ ունենալ Արցախի խնդրի կարգավորման հարցում:

Լինենք մինչեւ վերջ անկեղծ, Ադրբեջանում չեն թաքցնում, որ ՀՀ իշխանությունների նման գործելաոճը ճանապարհ է բացում հետ բերել ոչ միայն հինգ կամ յոթ շրջանները, այլ նաեւ ամբողջ Արցախը: Ադրբեջանում ոգեւորված են: Նրանք չեն էլ թաքցնում իրենց ոգեւորվածությունը:

Բաքվում համոզված են, որ Փաշինյանը Քոչարյանից ոչ միայն անձնական վրեժ է լուծում, այլ փոխում է, այն էլ կտրուկ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իսկ այդ ճանապարհին թիվ մեկ խոչընդոտը Ռոբերտ Քոչարյանն ու իր համախոհներն են: Ադրբեջանական մամուլը գրում է, որ եթե չլիներ արտաքին քաղաքականության փոփոխման խնդիրը, ապա Քոչարյանը գուցե եւ մնար ազատության մեջ:

Բնականաբար, Ադրբեջանում ոգեւորված են նաեւ այս փաստով: Ի վերջո, արտաքին քաղաքականության փոփոխման դեպքում Երեւանը, մեղմ ասած, կկտրվի Մոսկվայից, որը կանաչ լույս կվառի Ադրբեջանի համար, անել այն, ինչի մասին նրանք վաղուց երազում էին, բայց միայն երազում:

Արտաքին քաղաքականության ուղղության փոփոխման համար Երեւանը գին է վճարելու, եւ այդ լինելու է Արցախի տեսքով, վստահ են Բաքվում եւ ձեռքերը շփելով սպասում են Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլերին: 

Ադրբեջանում այնքան են ոգեւորվել եւ կայացած են համարում Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխման փաստը, որ շեշտում են, թե ինչպես Առաջին աշխարհամարտին հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը, այնպես էլ հիմա դավաճանում են իրենց դաշնակից Ռուսաստանին:

Իհարկե, Ադրբեջանում չեն հասկանում, թե որն է Փաշինյանի նման գործողությունների պատճառը, ինչի հետեւանքով Հայաստանը միայն տուժելու է, բայց չեն թաքցնում իրենց ոգեւորությունը տեղի ունեցող իրադարձություններից: «Ինչպես օգնենք Փաշինյանին շարունակել իր գործը»,- հիմա հավանաբար մտածում են Ադրբեջանում, եւ դա շատ լավ երեւում է հրապարակվող հոդվածներում:

Այսքանից հետո մնում է միայն ակնկալել, որ բանականությունը մեզ վերջնականապես չի լքել, եւ դեռ հնարավորություն ունենք շտկելու իրավիճակը, այլապես կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ, իսկ գուցե այդ տաշտակն էլ արդեն չենք ունենա: 

Հակոբ Ասատրյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan