Արագության ռեկորդ՝ տուկ-տուկով (Տեսանյութ)
Մրցարշավ տուկ-տուկով. բրիտանացի Մեթ Էվերարդը ցույց է տվել արդյունք, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա իր տուկ-տուկով զարգացրել է 119.584 կմ/ժ արագություն: Իր ռեկորդը Մեթը գրանցել է Յորքշիրի Էլվինգթոն աէրոդրոմում:
Տուկ-տուկը նա գնել է eBay հարթակում՝ 3 հազար ֆունտ ստեռլինգով, այնուհետև ծախսել 10 հազար ֆունտ՝ շարժիչի համար:
Ապագայում նա նախատեսում է փոխել շարժիչը՝ սեփական ռեկորդը գերազանցելու համար: