Հիմա էլ սեւեռվել են Լաստիվերի Yell Extreme park-ի վրա կամ տզրուկի նման ծծում են ու ոչինչ չեն տալիս
«Տնտեսական հեղափոխությունը» իշխանությունները ընկալում են յուրովի եւ անում քայլեր, գործողություններ, որը ոչ թե նպաստում է բիզնեսի, տնտեսական ակտիվության զարգացմանը, այլ անկմանը, կործանմանը:
Շաբաթներ շարունակ աննախադեպ ստուգումներ են սկսվել ժողովրդի կողմից սիրված, Հայաստան բազմաթիվ զբոսաշրջիկներ բերող Ենոքավանի «Ապագա տուր» ընկերությունում եւ Yell Extreme park-ում։
Ամենամտահոգիչն այն է, որ ստուգումներն իրականացվում է անցած դարի երեսունականների ոգով՝ անանուն նամակի հիման վրա: Շեշտենք՝ անանուն մեկ նամակի հիման վրա:
Ընդ որում, ստուգումների շարանը վերջ չունի: Գնում է մեկ ստուգող կազմակերպություն, գալիս է նորը, հետո մյուսը՝ ՍԱՊԾ, «Հայանտառ», հարկային մարմիններ եւ այլն, եւ այլն։
Գործը հասել է նրան, որ «Ապագա տուր»-ի սեփականատեր Արտակ Չիբուխչյանը մտածում է աշխատանքներն ամբողջովին դադարեցնելու եւ Հայաստանից հեռացնելու մասին: Ի վերջո անդադար ստուգումները քայքայում են իր եւ ընտանիքի անդամների նյարդային համակարգը, առողջությունը:
Ի դեպ, անհիմն եւ անհարկի ստուգումներ եղել են նաեւ նախկին իշխանությունների ժամանակ, իսկ հիմա վերսկսվել են, հավանաբար այն պատճառով, որ սեփականատերը որոշել է արտահերթ ընտրություններում աջակցել ոչ թե «հեղափոխականներին», այլ բավական համակրելի եւ համեստ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը:
Իսկ գործարարը ավելի քան երկու միլիոն դոլարի ներդրում է արել, այդ ներդրումը Հայաստան զբոսաշրջիկներ է բերլ, նպաստել ներքին զբոսաշրջության զարգացմանը, իսկ հիմա ահա այսպիսի պատկեր, երբ ոչինչ չասող դեմքով ստուգողները, որոնք կարծես նույն դեմքի արտահայտությունն ունեն մտնում են չարչարանքով ստեղծված հիմնարկ եւ փորձում ոչնչացնել այն: Բնականաբար, նրանք այդ ամենն անում են վերեւների հրահանգով:
Նոյեմբերի 14-ին կալանքի տակ են վերցվել «Ապագա տուրի» եւ «Yell Extrim Park»-ի հաշիվները, այս մասին սեփաքկանատերը հայտնել է «Հետքին»։ Այդ մասին ես իմացա երկու օր անց, երբ փորձեցի հարկեր փոխանցել։
«Մարդիկ Նիկոլ Փաշինյանին հարգում, սիրում են, բայց փոքր եւ միջին բիզնեսը գնաց ինքնասպանության։ Սկսեց վճարել էն չափի հարկեր, մտան էնպիսի հարկային բեռի տակ, որին չեն կարող դիմանալ։ Եվ հիմա էլ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է ահավոր ծանր վիճակում»,- համոզված է Չիբուխչյանը, որը պնդում է, որ իր, իր ընտանիքի, հարեւանների ու համայնքի թշնամին Ադրբեջանի Հանրապետությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության իշխանավորներն են, որոնք տզրուկի նման ծծում են ու ոչ մի բան չի տալիս։
Աննա Բաղդասարյան
Top-News.am