Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (տեսանյութ) Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (տեսանյութ) «Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարցում

Ուր է տանում մեզ հուզականությունն ու շտապողականությունը

Այն, ինչ եղավ 2018-ի ապրիլ-մայիսին, պետք է լիներ, քանի որ այն հետեւանք էր: Կարճ ասած, այն ինչ եղավ անհրաժեշտություն էր: Մարդիկ հոգնել էին անարդարությունից, մարդիկ հոգնել էին կեղծված ընտրություններից, միահեծան, առանց հակակշիռների իշխանությունից:  

Եթե համառոտ, ապա ժողովուրդը վիրավորվել էր: Ընդ որում վիրավորվել էր ոչ թե միայն ՀՀԿ-ից, այլ բոլոր կուսակցություններից, որոնք շարունակ խոստումներ էին տալիս, շարունակ սարեր խոստանում, իսկ ընտրություններից հետո մոռանում ամեն ինչի մասին:

Եւ այսպես, եղավ այն, ինչ եղավ, բայց մի՞թե մենք այնքան անխոհեմ ենք լինելու, որ այսքանից հետո վերցնենք ու կրկնենք անցյալի սխալները: Այսինքն, վերցնենք եւ հուզականության այս մթնոլորտում ձեւավորենք հերթական միահեծան, առանց հակակշիռների իշխանությունը` առանց մտածելու հետեւանքների մասին:

Միայն չասեք, թե այս անգամ մեծամասնությունը բարի է, ի տարբերություն նախորդ իշխանության: Այսպես չի կարելի մտածել, այս մտածողությունը մեզ միայն ավելի հետ կշպրտի: Քաղաքականության մեջ, պետության կառավարման մեջ չար ու բարի ուժերով առաջնորդվելը եւ հետեւություն անելն առնվազն միամտություն է:

Չի կարող կառավարությունը բաղկացած լինել ամբողջովին բարի, պարկեշտ, ազնիվ, գիշերը չքնող, ցերեկը հաց չուտող եւ անդադար ժողովրդի հոգսերով ապրող գործիչներով: Անհնար է, որ կառավարող կուսակցության խորհրդարանականներն ամբողջովին լինեն պարկեշտության եւ բարության մարմնացում: 

Աշխարհը վաղուց, շատ վաղուց հասկացել է այս մասին եւ հորինել հակակշիռների մեխանիզմը: ԱՄՆ-ում ողբերգություն չեն ապրում, երբ խորհրդարանում հանրապետական մեծամասնության պարագայում նախագահը դեմոկրատ է եւ հակառակը: Ֆրանսիայում հեղափոխական ալիք չի բարձրանում, երբ նախագահը խորհրդարանում մեծամասնություն չի ունենում:

Վերադառնանք հայաստանյան իրականությանը: Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտություն են, գրեթե որեւէ մեկը չի ժխտում, բայց խնդիրն այն է, թե այդ ընտրությունները մենք օգտագործում ենք հերթական միակուսակցական իշխանությունը ձեւավորելու, թե Հայաստանի զարգացման համար հիմքեր ստեղծելու համար:

Եթե մենք ուզում ենք գնալ առաջ, ապա արտահերթ ընտրություններին պետք է գնանք փոխելով ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, վերանայենք ընտրական հանձնաժողովների ձեւավորման խայտառակ համակարգը, եւ որ ամենակարեւորն է, քաղաքական ուժերին ռեստարտի թեկուզ կարճ հնարավորություն տանք:

Կարծիքներ կան, թե եկեք արագ անենք ընտրությունները, որ արագ ազատվենք այս իրավիճակից: Դա եւս տարբերակ է, բայց այս դեպքում, անկեղծ լինենք, կվերադառնանք հին տաշտակին, միայն թե ՀՀԿ անվան փոխարեն կունենանք ՔՊ անվանումը:

Եթե սա է մեր նպատակը, ապա կարող ենք համարձակ առաջ շարժվել, եթե ոչ, ապա պետք է գտնենք լուծումներ, որ հետ գնալու փոխարեն առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք, որ ասֆալտին փռելով, պատերին տալով մենք առաջ չենք կարող շարժվել: Եւս մեկ անգամ կրկնենք՝ համաշխարհային փորձը վկայում է, որ վհուկաորսը առաջ չի կարող տանել: Ժողովրդի թշնամի, հակահեղափոխական, իմպերիալիզմի գործակալներ գտնելը եւս չի նպաստում առաջընթացին:

Առանց հակակշիռների իշխանությունը հանգեցնելու է ոչ թե ներդրումների հոսքին, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական տեսարաններին, բայց նման շոուներով երկիր չես կարող պահել, եթե անգամ ընտրությունների պահին ժողովրդի 99 տոկոսը քեզ պաշտի, աստվածացնի:

Ցավոք, այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օրվա իշխանության կարեւորագույն խնդիրներից մեկը այլակարծությունը լռեցնելն է: Հավատացեք, վստահ եղեք, այսպես մենք հեռու չենք գնա, անգամ ոչ մի տեղ չենք գնա, իսկ ավելի ճիշտ՝ hետ կգլորվենք, բայց հենց հիմա մեկ անգամ եւս հիշենք, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները նրա համար չէին, որ այսօր համախմբած հայհոյենք, անիծենք, սպառնանք բոլոր նրանց, ովքեր համարձակվում են չմտածել այնպես, ինչպես մեծամասնությունը կամ ինչպես մեծամասնության առաջնորդը, եւ առավել եւս ոչ նրա համար, որ ձեւավորենք հերթական միակուսակցական իշխող համակարգը:

Հակոբ Ասատրյան

Top-News.am

 

 

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan