Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ)
Հարցում

Ինչո՞ւ է շտապում Նիկոլ Փաշինյանը․ ո՞րն է իրական շարժառիթը

Նախօրեին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ինչպես պարզ դարձավ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցից, կողմերը ընդհանուր համաձայնության չեն եկել, փոխարենը՝ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել։

Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այդ ընտրությունները կազմակերպել հնարավորինս արագ՝ 2-3 ամսվա ընթացքում, մինչդեռ Հանրապետական կուսակցությունը այլ ժամկերտներ է առաջ քաշում՝ ընդհուպ մինչև 2020 թվական։

Այսպիսով, գործ ունենք երկու ծայրահեղ մոտեցման հետ, որի արդյունքը կամ հետեւանքը տեսանք երեկ ուշ երեկոյան:

Իր հրապարակային ելույթներում գործող վարչապետը հայտարարում է, թե այլևս հնարավոր չէ սպասել, «մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու»։
Փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանի կողմից բերվող այս փաստարկը հիմնավորված և արդյոք խորհրդարանական ընտրությունների հապշտապ անցկացումն այդքան կենսական է։

Ինչո՞վ է վտանգավոր ԱԺ ընտրությունների հապշտապ անցկացումը

Այն, որ երկրում ստեղծված ներկա ոչ կայուն իրավիճաը իսկապես տնտեսության մեջ ներդրումների առումով որոշակի խոչընդոտ է ստեղծում, փաստ է։
Սակայն շատ ավելի վտանգավոր է այն իրավիճակը, որի մեջ կհայտնվի Հայաստանը, եթե ընտրությունները կազմակերպվեն առաջիկա 2-3 ամսում։ Դա կկոչվի տնտեսական և քաղաքական ճգնաժամ՝ իրենից բխող բոլոր տհաճ և ցավոտ հետևանքներով։

Տնտեսական ասպեկտը

Գաղտնիք չէ, որ ընթացիկ տարվա հաշվետու սեզոնը մեկնարկում է աշնանը, աշնանն են պլանավորվում նաև հաջորդ տարվա հիմնական ֆինանսական հոսքերը, այլ կերպ ասած՝ 2019 թվականի պետբյուջեի նախագիծը քննարկվելու և հաստատվելու է այս աշնանային նստաշրջանում։

Իսկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեկ կամ մի քանի օրվա իրադարձություն չէ, դա երկարաժամկետ պրոցես է։

Եթե Փաշինյանի «պլանավորածով» ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն առաջիկա 2-3 ամսում, ապա դա կհամընկնի հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ խորհրդարանում սովորաբար քննարկվում և հաստատվում է երկրի բյուջեն։ Արդյունքում, դժվար չէ կանխատեսել, որ մենք 2019 թվական մուտք կգործենք առանց հաստատված պետբյուջեի կամ շատ մակերեսային մի փաստաթղթով։ Ինչը նշանակում է քաոս՝ չստացված կենսաթոշակներ, աշխատավարձեր, պետպատվերների չգործող համակարգեր, բազմաթիվ սառեցված ծրագրեր, ոչ կայուն ենթակառուցվածքներ և այլն։

Եվ այս պարագայում լուրջ հարց է՝ ներդրողների համար ո՛ր իրավիճակն է ավելի շահավետ․ ընտրությունների՝ այս շրջանում անցկացումը, թե՞ դրանց՝ վեց-ութ ամսով հետաձգումը։

Հարցի երկրորդ՝ քաղաքական կողմն էլ կա

Բացի այն, որ ընտրությունների «ոտքի վրա» կազմակերպումը կհանգեցնի տնտեսական լուրջ ճգնաժամի, նաև քաղաքական դաշտի համար այն անդառնալի բացասական ազդեցություն կունենա։

Ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու վերջին ընտրությունները, խորհրդարանական արտահերթ ընտրությունների շուտափույթ անցկացման պարագայում՝ Նիկոլ Փաշինյանի թիմը հավակնում է ստանալ ավելի քան 80 տոկոս քվե։ Սա ժողովրդավարության մահվան դատավճիռն է և քաղաքական դաշտի վերջնական փլուզման բանալին։

Ունենալ 70 տոկոս մեծամասնությամբ խորհրդարան, նշանակում է չունենալ բազմակարծություն, մրցակցություն, չունենալ որևէ արգելք, չունենալ հակակշիռների և զսպիչների մեխանիզմ։

Նույնիսկ ամենաիդեալական կառավարող իշխանությունների պարագայում՝ 70 տոկոսանոց մեծամասնությունը անթույլատրելի է, դա հակաժողովրդավարական է և, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, ժամանակի ընթացքում հանգեցնում է համակարգի դեգրադացման։ Իսկ Հայաստանի նման երկրի (պատերազմական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական) համար դա վճռորոշ նշանակություն կարող է ունենալ՝ ընդհուպ մինչև պետականության կորուստ։

Եթե Նիկոլ Փաշինյանի նպատակը բացարձակ իշխանության հասնելը չէ և նա իսկապես մտահոգված է երկրի ապագայով, ապա նախևառաջ հե՛նց ինքը պետք է ձեռնամուխ լինի, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս հետաձգվեն, երբ հեղափոխական կրքերը հանդարտված կլինեն և այդ նույն «ժողովուրդը» կունենա նաև քաղաքական այլընտրանք։

Եթե Փաշինյանի նպատակը իշխանությունը չէ, այլ Հայաստան պետության զարգացումը, ապա նա այս պահին ամեն ինչ պետք է անի քաղաքական դաշտում առողջ մրցակցային պայմաններ ստեղծելու համար։ Մնացածը զուտ խոսակցություններ են, հերթական շոուի սցենար։

Շեշտենք նաև, որ անցյալը վերադարձ չունի, բայց անցյալի վերադարձը պետք է կանխվի նաև հերթական բացարձակ մեծամասնության ստեղծման դեմն առնելով: Մի կարևոր հանգամանք: Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին Հայաստանում համապետական ընտրություն անցկացնելը նորմալ չէ ոչ միայն քաղաքական-տնտեսական, այլ նաև կլիմայական նկատառումներով:

Ցրտին, մերկասառույցին, քամու և տեղումների տակ ընտրարշավ անցկացնելը ոչ միայն հնարավոր չէ, այլ նաև վտանգավոր: Փորձեք դեկտեմբերին Երևանում հանրահավաք անել կամ Գյումրիում, իսկ գուցե փորձեք Աշոցքում և Ամասիայում: Հիմա ոմանք կասեն, իսկ դահլիճները: Իսկորտե՞ղ եք տեսել այդքան տաքացվող դահլիճ:

Ափսոս, որ Հայաստանում հաղթում են դեռ հույզերը, իսկ բանականությունը ոտքի տակ է տրվում:

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan