Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
«Բժշկիս հետ եմ, եկել եմ ոտքերս վիրակապելու, որովհետև այտուցված են․ շուտով կգամ հրապարակ»․ Բագրատ Սրբազան Առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ.Բագրատ Սրբազան Ընկճվել չկա, եթե առավոտյան որոշակի թիվ ունեցանք, մեր գործողությունները 1-2 օր կտեւեն. Բագրատ Սրբազան ՀՀ-ի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել՝ դիմակայելով մեզ ուղղված սպառնալիքներին. Օհանյան Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել Մեկ օրում 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է հանրահավաքի՝ Հանրապետության հրապարակում Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի 58 կիլոմետրով Քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը հստակեցվել է Առանց Փաշինյանի եւ Գրիգորյանի կառավարությունը 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 33 որոշում Նավթը շարունակում է էժանանալ, իսկ Հայաստանում բենզինի եւ դիվառելիքի գները չեն իջնում Ադրբեջանի Զաքաթալա ավարաբնակ քաղաքում զանգվածաբար թունավորվել են շաուրմայից Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան Ինչ սպասել Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին 1.6 միլիոն հանդիսատես` Բրազիլիայում Մադոննայի անվճար համերգին Մենք պատերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ Մակրոն «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի Ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Միլլեր Հայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Մոտ 35 հազար գերմանացի զինվոր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Տեղումները կշարունակվեն Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (տեսանյութ) Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ Ինչո՞վ է նշանակալից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը. Մարկեդոնով Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցի Պուտինի երդմնակալությանը․ Ուշակով Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում
Հարցում

Պատերազմ և հեղափոխություն

Ադրբեջանն առաջնագծում պահում է զինտեխնիկայի և զորքի խոշոր կուտակումներ։

Ղարաբաղում ներքին անկայունության միտումներ են զարգանում։
Հայաստանյան քաղաքական-հասարակական շրջանակներում անընդհատ խոսվում է, որ Մոսկվան կարող է արտոնել Ադրբեջանին ռազմական գործողություններ՝ հայաստանյան հեղափոխությունը ճնշելու համար։

Կա հանրություն, որի ուշադրությունը զբաղեցված է «սիրո և համերաշխության» հակակոռուպցիոն թեմաներով, և որը խորապես անտարբեր է Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի հարցի հանդեպ։

Եվ վերջապես՝ քաղաքական և հանրային նախկին ու ներկա էլիտայի մեծ մասն այս հարցի հանդեպ ընդգծված վերացարկված վերաբերմունք ունի։ Ասես՝ խոսքն ա՛յլ պետությանն առնչվող հնարավոր պատերազմի մասին է։

Իրականում.

Պատերազմը չի կարող լինել ոչ մի բանի գինը, պատերազմը չի կարող լինել միայն իշխանության խնդիրը, պատերազմը չի կարող լինել հանրության միայն որոշ շերտերի հոգսը։ Պատերազմն ընդհանուր մարտահրավեր է, ընդհանուր ողբերգություն։

Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել Հայաստանի ներսում և Հայաստանի ջանքերով՝ խուսափելու համար վատագույնից, պետք է արվի, և դրա համար չի կարող լինել որևէ խոչընդոտ։

Պատերազմի զսպման նախաձեռնությունը

Ինստիտուցիոնալ հիշողությունը համարվում է պետությունների կայացածության կարևորագույն չափանիշ։ Անկախ կառավարությունների փոփոխություններից՝ պետությունն ունի թեմաներ, որոնք փոխանցվում են հաջորդաբար՝ իրենց նրբություններով, խութերով, կիսատ մնացած հնարավորություններով, ժամանակին մերժված ռիսկերով ու հաջողության տարրերով։

Ղարաբաղի խնդիրը մեզ համար այդ շարքում առաջինն է։ Հետևաբար՝ ոչինչ չպետք է խանգարի (և չի կարող խանգարել), որ այսօրվա իշխանությունները քննարկումներ ունենան Ղարաբաղի խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց հետ, որոնք հենց այդ ինստիտուցիոնալ հիշողության կրողներն են։

Պետության շահն է պահանջում, որ գործող իշխանությունն այս խնդրով շփվի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի, Վիգեն Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Սամվել Բաբայանի հետ։

Ինձ ձևաչափը չի հետաքրքրում, ինչպես և չի հետաքրքրում, թե այդ մարդկանց հանդեպ հանրային և իշխանական ի՛նչ վերաբերմունք կա, քանի որ խոսքն այստեղ շատ ավելի մեծ խնդրի մասին է, քան հանրության էմոցիաներն են։ Ես շոուի կողմնակից չեմ, այլ՝ ռացիոնալ քայլերի։ Այս անձանց ՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն ու ներքին կոնֆլիկտներն էլ, մեծ հաշվով, չեն հետաքրքրում՝ հենց նույն պատճառով։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է և պետք է օգտակար լինի ընդհանուր նպատակին։ Ֆիքսենք, որ Լևոն Տեր Պետրոսյանն իր կողմից արդեն արել է այդ քայլը՝ ցույց տալով, որ գիտակցում է իր՝ այդ պարտավորությունը։

Հայաստանն անխուսափելիորեն մտնում է ներքին և արտաքին որոշակի տուրբուլենտության փուլ։ Սա արագ փոփոխությունների անխուսափելի ածանցյալն է։ Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել իրականության և հետագա զարգացումների արմատականացումից խուսափելու համար, պետք է արվի։ Թեև ասելիքի առիթը Ղարաբաղն էր ու պատերազմը, բայց դա վերաբերում է այլ թեմաներին ևս՝ տնտեսական խնդիրներից մինչև կրթություն, մշակույթ և այլն։

Վստահ եմ, որ նման շփումները որակապես նոր կոնսոլիդացիոն մակարդակի կբերեն հասարակությանը, պետականության լրջությունն այլ մակարդակի կբերվի, գործող իշխանության համար կապահովվի լրիվ այլ՝ շատ ավելի լուրջ և հասուն ընկալում ներսում, ինչպես նաև շահեկան դիրքեր՝ արտաքին բանակցություններոմ։ Որքան էլ փորձ արվի ապացուցել հակառակը, բայց մինչև մայիսի 8-ը Հայաստանում կյանք եղել է։

Ն. Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ շեշտել է ռազմաքաղաքական լարվածության փաստը և ձևակերպել մոտեցումը՝ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսման։ Սա, իհարկե, ճիշտ է։ Բայց մենք նաև պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար։ Եվ հասարակությունն այդ քայլերի մասին պետք է տեղեկացվի։ Պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմից խուսափելը զուգահեռ պրոցեսներ են և ենթադրում են որոշակիորեն տարբեր քայլեր։

Մենք չենք կարող նստել ու սպասել՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Նույնիսկ եթե դրան պատրաստ ենք։ Ինչ-որ իմաստով պատերազմի նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, բայց մենք կարող ենք (պարտավոր ենք) վերցնել պատերազմի զսպմա՛ն նախաձեռնությունը։ Պատերազմից խուսափելու կամ դրա հավանականությունն էապես նվազեցնելու համար մենք պարտավոր ենք անել մեր՝ ճիշտ հաշվարկված, գրագետ քայլերը.

1. Օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անսպասելի քայլեր և նախաձեռնություններ, և այս հարցում չափազանց կարևոր է ղարաբաղյան խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց ներգրավումը։

2. Հայաստանում պետք է ապահովվի հանրային իրոք համերաշխ և հանդուրժողական մթնոլորտ։ Մենք այսօր այստեղ լուրջ անելիք ունենք։

3. Անհրաժեշտության դեպքում գործող իշխանությունը պետք է գնա որոշ պաշտոնանկությունների, հռետորաբանության շտկման և որոշ՝ արդեն կայացված որոշումների վերանայման ճանապարհով։ Գուցե պետք է լինեն նոր նշանակումներ։

4. Պետք է ցուցաբերվի բացառիկ համահայկական աջակցություն Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Առաջին կետերին արդեն անդրադարձել ենք։ Ավելի մանրամասն ուզում եմ կանգ առնել վերջին կետի վրա։

Համահայկական աջակցություն Բակո Սահակյանին

Արցախում այսօր ներքին անկայունությունն ուղղակի ադրբեջանական ագրեսիայի առաջ ճանապարհի բացումն է։ Սա միայն գիտակցելը դեռևս քիչ է։ Սա գիտակցելուց հետո պետք է արվեն հստակ քայլեր, պետք է ձևակերպվեն աջակցության հստակ մեսիջներ, ձևավորվեն աջակցության հստակ մեխանիզմներ։

Վարչապետից բացի, ի աջակցություն Բակո Սահակյանի, հստակ մեսիջներ պետք է ուղղեն հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մտավորականությունը, եկեղեցին, խոշոր բիզնեսը։ Պետք է լինել Արցախում, նախագահի կողքին։

Սփյուռքի ազդեցիկ շրջանակները, ազդեցիկ գործիչները, հեղինակություն և ճանաչում ունեցող անձիք պետք է իրենց աջակցությունը հստակ արտահայտեն, այդ թվում՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ։

Բակո Սահակյանին այսօր ճակատագրով բաժին է ընկել Արցախի կայունության, Հայաստանի և սփյուռքի հետ միասնականության առանցքային դեմքերից մեկի դերակատարումը։ Գուցե սա իր պետական աշխատանքի ամենադժվար ու ամենակարևոր փուլն է, որի տապալումը այս անկայուն շրջանում թանկ կնստի պետության վրա։ Սա մեկ անձի խնդիր չէ, հետևաբար՝ հայկական աշխարհի ազդեցիկ ներուժը պետք է սատարի Արցախի նախագահին։ Այն գործիչները, որոնք արդեն դա արել են, ցուցաբերել են հարգանքի արժանի խորը պետական գիտակցություն։ Բայց շարունակությունը պետք է հետևի։

Մենք անվերջ կարող ենք խոսել համահայկական միասնականության մասին։ Հիմա կա կոնկրետ խնդիր՝ Արցախի գործող նախագահին հայտնել զորակցություն։ Արցախում պետք է լինի պինդ, կայուն և ադեկվատ իշխանություն։ Իհարկե՝ սա որևէ կերպ չպետք է արվի ժողովրդավարական ինստիտուտների ճնշման հաշվին։ Երկխոսության, համերաշխության մթնոլորտի ապահովման կարևորության շուրջ հայկական մտավոր ռեսուրսը պետք է սկսի վերջապես արտահայտվել։ Մյուս կողմից՝ պետք է Արցախի իշխանություններին տրամադրվեն նաև այլ ռեսուրսներ՝ Արցախում նոր ծրագրեր իրականացնելու համար։ Պարտադիր չէ, որ համահայկական ռեսուրսները մոբիլիզացվեն և հավաքվեն պատերազմից հետո։ Դա պետք է արվի հենց խաղաղության ժամանակ՝ ապահովելով Արցախի զարգացումը, նվազեցնելով պատերազմի հավանականությունը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan