Հիմնական դերակատարները ընտրություններից առաջ
Երբ կլինեն արտահերթ ընտրությունները՝ այս պահին գրեթե անհնար է կռահել։ Ժամկետները կարող են փոխվել, կարող են շրջանառության դրվել կեղծ ժամկետներ՝ ստուգելու համար հանրության և քաղաքական խաղացողների տրամադրությունները։ Ի վերջո, արտահերթ ընտրությունների անցկացումը ենթադրում է որոշակի օրեսնդրական խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարվեն։ Սա էլ իր հերթին մի թակարդ է, որն անշուշտ, նոր կառավարությունը գիտակցում է և անելու է ամեն ինչ այնտեղ չհայտնվելու համար։
Հիմնական դերատակատարները
Այն, որ քաղաքական դաշտում կա երկու հիմնական խաղացող ընդունում են բոլորը. Նիկոլ Փաշինյան և Գագիկ Ծառուկյան։ Գոնե այս պահին դժվար է պատկերացնել, թե բացի նրանցից ով և ովքեր կարող են եղանակ ստեղծել առաջիկա ընտրություններում։
Սա շատ լավ հասկանում է, թե Փաշինյանը, թե Ծառուկյանը։ Եվ հիմնական խնդիրը այն է, թե ինչ մարզավիճակում նրանք կլինեն բուն ընտրությունների օրը։ Խնդիրն ունի ռազմավարական և մարտավարական նրբություններ, որոնցից ամեն մեկը կամ կտա առավելություն կամ կնվազեցնի շանսերը։ Ռազմավարական իմաստով ամենից կարևոր խնդիրն այն է, թե ինչ կառույցներով և ինչ թիմերով նրանք կգնան ընտրությունների։
Ակնհայտ է, որ գործող տարբերակները երկուսին էլ ձեռնտու չեն։ Պետք է գտնվեն նոր լուծումներ և ընտրությունների ժամկետները քննարկելիս գործող վարչապետը հենց այդ գործոնն էլ կարևորելու է. երբ Փաշինյանը կունենա իր որոշումը և այդ որոշումը իրականացնելու կառուցվածքային ռեսուրսները, նա կնախաձեռնի ընտրական պրոցեսը։
Սա իրականում Փաշինյանի ժամանակահատվածն է, ինչը սակայն չի ենթադրում է, որ Ծառուկյանը լինելու է դիտորդի դերում։ Նույն տրամաբանությամբ էլ Ծառուկյանը պետք է ունենա կոնսոլիդացիոն և ծրագրային իր տարբերակը. Ընդ որում, ոչ թե մեկ, այլ երկու՝ կախված իրավիճակից։
Մարտավարական սխալներ
Երբ դաշտում լինում է երկու ընդգծված ֆավորիտ նրանք կամ կարող են միասին գնալ ընտրության և դրանով փակել բոլոր հարցերը։ Այսինքն պայմանավորվել նախապես։ Կամ կարող են փորձել թուլացնել միմյանց՝ առավել բարենպաստ դիրքում հայտնվելու համար։ Սա քաղաքականության և բնության օրենքն է։ Կա նաև երրորդ՝ միջանկյալ տարբերակ՝ սպասել դիմացինի սխալներին և արագ օգտագործել դրանք։
Փաշինյանին պետք է լինելու գտնել վարկանիշ ունեցող գործիչներ։ Այսօրվա իր թիմում, ըստ էության նա մենակ է։ Ժողովրդի համար սա Փաշինյանի հեղափոխությունն է, ոչ թե ՔՊ-ի։ Ժողովրդի մեծ մասը ՔՊ-ն չգիտի ինչ է։ Փաշինյանը հասկանում է, որ միայն իր, թեկուզ և բարձր վարկանիշով հնարավոր չի լինելու քաղաքական հաղթող թիմ և կառավարություն ձևավորել։
«Ծառուկյան» դաշինքում առնվազն երկու հոգի ունեն բարձր համաժողովդրական վարկանիշ. ինքը՝ Գ. Ծառուկյանը և Ն. Զոհրաբյանը։ Մ. Մելքումյանը բավական ազդեցիկ է գիտական, տնտեսագիտական շրջանակներում և կարող է հավակնել ապագա տնտեսական բարեփոխումների հեղինակի կարգավիճակին։
Թվում է, թե Ծառուկյանն իր այս երկու վարկանիշային գործիչներով պետք է կառուցի իր առաջիկա համակարգը, նրանց տալով համակարգաստեղծ առաջադրանքներ։ Բայց կարծես, թե տեղի է ունենում մարտավարական սխալ, որի արդյունքները երևալու են առաջիկայում։ Ն. Զոհրաբյանն ու Մելքումյանը ներքաշվում են բոլոր մանր մունր քննարկումների, բանավեճերի, ընդհարումների մեջ։ Սա արագ կբերի նրանց երկուսի արժեզրկմանը, ինչը կնվասի ոչ միայն իերնց , այլ հենց առաջին հերթին, Ծառուկյանի վարկանիշինին։ Ցանկացած թիմում լինում են ընթացիկ մարտիկներ և ծանրքաշային գործիչներ։ Վերջիններս իրավունք չունեն կոպիտ ասած «խուրդվելու»։
Փաշինյանի համակարգն էլ ունի իր խնդիրները, որոնցից ամենաէականը գործող որոշ նախարարների և նորանշակ պաշտոնյաների վարքագիծն է։ Փաշինյանն էլ Ծառուկյանի պես ունի մտածելու և լուրջ հետևությունների անելու կարիք և մեր նշած օրինակները ընդամենը մեկ օրինակ են. դրանց շարքը բավական երկար է և բարդ։
Սարգիս Պետրոսյան