Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են Արդյոք Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշել Դու շուն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան Էս մարդը գյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի․ Գառնիկ Դանիելյան Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք․ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Հարցում

«Անճար-միամիտ» ձևացողների փորձանքաբեր «փորձարարությունները»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, և դա հաճախ զգացվում է, ինքն էլ առանձնապես չի ընդվզում, երբ իր առավել թունդ երկրպագուները, փորձելով ամեն գնով արդարացնել իրենց պաշտամունքի առարկային, ասում են, թե՝ «ախր, նա անճար, միամիտ է...»: Դե, հիշում եք՝ «խեղճ Նիկոլն ինչ անի» սկզբունքով: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Մանավանդ, որ այն ավերածությունները, կործանիչ այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, ժամանակին, առնվազն հիմնական ուղղության, եթե կարելի է դա անվանել «գաղափար», ապա՝ գաղափարի կամ պատկերացման տեսքով բազմիցս ներկայացրել է հոդվածներում: Այլ հարց է, թե ինչ գործ ունի «անճար-միամիտը» պետության նավի ղեկի մոտ, այն էլ՝ նման փոթորկահույզ իրավիճակում, այսուանկողմից բարձրացող ծանր ալիքների պայմաններում:

Բայց նման հարց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի հնչեցնում: Բռնել են ղեկը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ու ոչ մի կերպ չեն ուզում այն թողնել: Հակառակը՝ ավելի ամուր են կառչում՝ ցույց տալով, որ միայն այդպես են պատկերացնում իրենց անհատական ու խմբակային անվտանգությունը: Իսկ թե ինչ կլինի նավի ու, պայմանական ասած, ուղևորների հետ, նրանց ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ու, այսպես ասենք, փորձը փորձի ետևից են անում, հաճախ՝ մի ծայրահեղությունից նետվելով մյուս ծայրահեղության գիրկը, նավն էլ, ուղևորներով հանդերձ, այսուայնկողմ նետելով, մի ալիքից մյուսին հարվածելով, մի խութից մյուսին դիպչելով: Ինչ 2018-ից Փաշինյանը նստել է ղեկին, չեն դադարում արտաքին-քաղաքական «փորձարարությունները»:

Իսկ հիմա՝ մեր օրերում, դրանք արդեն հիվանդագին ու ցայտուն, ավելին՝ ցավոտ դրսևորումներ են ստանում՝ սպառնալից զարգացումների հեռանկարներով: Խոսենք փաստերով և կոնկրետ օրինակներով: Առաջինը. 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկավ իշխանության, հասկանալի էր, որ ղեկը հայտնվել է հակառուսական տրամադրություններ ունեցողների և, պայմանական ասած, արևմտամետների ձեռքերում: Հարցը միայն այն չէ, որ իշխանության եկած փաշինյանական մերձավոր շրջապատում քիչ չեն նրանք, որ դրանից ընդամենը ամիսներ, տարիներ առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր էին անում և աչքի էին ընկել նմանօրինակ այլ դրսևորումներով: Չնայած, դա ինչպե՞ս կարող է «հարց չլինել»:

Նույնը՝ Փաշինյանի մասին, որ անձամբ աչքի է ընկել ԵԱՏՄ-ի դեմ, ավելի ճիշտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնություններով: Եվ ահա, այդ «անձնակազմը», հայտնվելով պետության ղեկին, անմիջապես սկսեց դրսևորել իր արտաքին-քաղաքական ուղղվածությունը: Դա և՛ ռուսական ընկերությունների դեմ տարատեսակ գործերի հարուցմամբ դրսևորվեց, և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալով: Բայց մի պահ թվաց, թե արտաքին-քաղաքական ուժերի, գերտերությունների հետ որոշակի կոնսենսուսի հանգեցին: Սակայն ակնհայտ է այն, որ պետության արտաքին-քաղաքական կողմնորոշման կամ առաջնահերթությունների հետ փաշինյանական «փորձարարություններն» իրենց տակ ոչ մի ռեալ հաշվարկ չունեին, էլ չենք ասում՝ հնարավոր զարգացումների մշակված սցենարներ ու դրանց հետ կապված հավանական քայլերի մտմտուքների մասին:

Ավելին, ընդհանրական տպավորությունն այն է, որ «վերից» ասվում էր, իսկ փաշինյանական իշխանությունը կատարում էր հրահանգները՝ ինքն էլ լավ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչեր կարող են լինել: Մեկ այլ հարթություն դիտարկենք: Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թե՛ Փաշինյանը, թե՛ իր կարկառունները փորձում են հիմնավորել անվտանգային գործոններով, այն է՝ Ռուսաստանը (և ՀԱՊԿ-ը) չարդարացրեցին անվտանգային այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանը, ուստի պետք է այլ «երաշխավորներ» (ակնկալիք չարդարացնողներ էլ կարելի է ասել) փնտրել, ի դեմս Արևմուտքի: Սակայն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս մտածել, լավ, գոնե ինքն իրեն հարցնել, թե, օրինակ՝ ԵԱՏՄ-ից ելնելու դեպքում, Հայաստանը բացն ինչո՞վ է լրացնելու:

Եվրամիությա՞մբ: Ձե՞ռք եք առնում: Դուք լրջորեն կարծում եք, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են, հարաբերականորեն ասած, հայ խոպանչիներին ու ծիրանով բեռնատարների՞ն: Մեկ այլ աննման «փորձարարություն». Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցով ինչ բանակցել-մանակցել են՝ հեչ, հիմա ինքը եկել է ու իր «զրոյական կետից» ինչ ուզի՝ բանակցելու է, բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ-մեղափոխություններ է անելու, Ալիևից պարզելու է, թե մինչև հիմա ինչ են բանակցել (դե, ավելի վստահելի աղբյուր չէր տեսնում Փաշինյանը): Թե փաշինյանական «սեփական կետից», «զրոյական կետից» ինչ ուզել՝ բանակցելն ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ, այսօր չի տեսնում միայն քաղաքականապես կույրն ու անզգան: Սրան գումարենք նրա «փորձարարությունը», թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ երևույթին, նախադասությունն ուղղակի անիմաստ երկար էր կառուցված, այն բավարարեց միայն Ադրբեջանին: Գումարենք նաև արկածախնդիր «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բանակը քարուքանդ անելու հետևողական ջանքերը՝ փորձառու բանակայիններին վարկաբեկելու, լուսանցք գցելու, անփորձներին, բանակի հետ կապ չունեցողներին բանակի կառավարումը ու, որ ավելի սարսափելի է, պատերազմի ղեկը վստահելու ճանապարհով, և այլն, և այլն: Իսկ Փաշինյանի «հաշվեմատյանում» փորձանքի վերածված մի «փորձարարություն» էլ գրանցվեց, այն էլ ի՜նչ գնով: Նույն Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում մի հատ էլ «փորձարարության» դիմեց՝ Արևմուտքի հովանու ներքո հայտարարեց, թե՝ Արցախը ադրբեջանական է, թե՝ Ալմաթիի հռչակագրով պիտի սահմաններ որոշվեն, երրորդը, չորրորդը: Դա նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից ու «խաղաղարարությունից»:

Հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Փաշինյանի հերթական արտաքին-քաղաքական «փորձարարությունը» բերեց նոր փորձանքների: Սակայն Արցախի հայաթափումն ու կորուստը երևի քիչ է համարվում: Դրա համար էլ հիմա «փորձարարությունն» արվում է արդեն Հայաստանի Հանրապետության գլխին: Փաշինյանին երևի չի բավարարում, որ Շուշիի Ղազանչեցոցը Ալիևը մզկիթի է վերածում: Հնարավոր է՝ Փաշինյանը կարծում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն էլ պիտի մզկիթի վերածվի, Հայաստանն էլ կոչվի... «Արևմտյան Ադրբեջան»: Հակառակ դեպքում դժվար է որևէ խելամիտ բացատրություն գտնել փաշինյանական իշխանության այս վերջին հակառուսական «փորձարարություններին»:

Թեպետ, ի՜նչ «փորձարարություն», «գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն», երբ ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե «անճար-միամիտի» փորձերի, այլ կոնկրետ, փորձանքաբեր, իրարահաջորդ, փոխկապակցված քայլերի ու ծրագրի հետևողական իրագործման հետ: Եթե նույնիսկ արտահերթ չլինի, եթե վերջապես հայ հանրությունը չգիտակցի երկրին սպառնացող անվտանգային համապարփակ խնդիրները ու «արագի մեջ» տուն չճամփի, անգամ այդ ֆանտաստիկ «սցենարով» այս իշխանություններին մաքսիմում երկու տարի է մնացել: Հարցն այն է, թե այդ ընթացքում ի՞նչ նոր փորձանքներ են բերելու իրենց հերթական «փորձարարությամբ», այս անգամ՝ շատ կասկածելի արևմտյան շեղմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan