Չինաստանում հայտնաբերվել են հնագույն կեչու խեժի զարդեր. AAS
Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են ապարանջանների ուլունքներն ու բեկորները և պարզել, որ դրանք պատրաստված են կեչու խեժից։ Հետազոտությունը հրապարակվել է Archaeological and Anthropological Sciences ամսագրում:
Այս զարդերը հնագետները գտել են 2015-2016 թվականներին հնագույն Դայուանցի գերեզմանատանը, որը գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում: Մասնագետների կարծիքով՝ դրանք մոտ երկու հազար տարեկան են. դրանք թվագրվում են մ.թ.ա. 475 թվականից մինչև 8 մ.թ։
Քիմիական և մանրադիտակային անալիզները ցույց են տվել, որ զարդերի ստեղծողները որպես հումք օգտագործել են կեչու խեժը։ Խեժը փայտի չոր թորման հեղուկ արտադրանք է։ Նախկինում հայտնի էր, որ հին մարդիկ խեժը խտացրած վիճակում օգտագործում էին միայն որպես սոսինձի բաղադրիչ՝ ամրացման համար, բայց ոչ որպես հումք։ Հեղինակներն ընդգծել են, որ այս գտածոն ներկայացնում է եզակի մշակութային երևույթ և կարող է նպաստել ավելի լավ հասկանալու, թե ինչպես են հին մարդիկ օգտագործել բույսերը իրենց մշակույթում: