Ադրբեջանում 88-ամյա տղամարդը կրակել է հարսի վրա
Բաքվում թոշակառուն հարսի հետ վիճաբանությունից հետո կրակել է նրա վրա։
Ինչպես հաղորդում է АПА-ն, հոկտեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ որսորդական հրացանից կրակել են 1964 թվականին ծնված Գուլնարա Դադաշևայի վրա։ Հանցագործությունը կատարվել է Մարդական գյուղում։ Սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել սպանվածի աները՝ 1935 թվականին ծնված Յաշար Դադաշևը։ Դեպքից հետո Յաշար Դադաշևը ինքնասպանության փորձ է կատարել։