Այսօր՝ 30 մարտի 2023թ., 00:00
Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները. «Լույս» Նիկոլին գովերգելն էլ չօգնեց Աշոտ Աղաբաբյանին ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը Ի՞նչ «ունիվերսալ» փաստաթուղթ է այդ Ալմաթիի հռչակագիրը Ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «ԿԳԲ-ի պադվալից», տեղափոխվել է «Սեւան» ՔԿՀ Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ Հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը՝ Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը. Անդրանիկ Թևանյան Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր 36 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում Փաշինյանը կշտամբել է Միրզոյանին Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ Արցախում ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել Չեն համարձակվում նկատողություն տալ Հայկ Սարգսյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Եթե Ադրբեջանը գարնանը հարձակում չգործի, ապա Հայաստանում ԵՄ առաքելությունը հաջողված է․ Մարկուս Ռիթեր Արձանագրվել է հրադադարի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ Ճնշումները եւ հարձակումները կշարունակվեն. Հարութ Սասունյանը նշեց Ալիեւի նպատակը Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը Ճապոնիայում պետծառայողը տուգանվել է 11000 դոլարով՝ 14 տարում աշխատավայրում 4512 անգամ ծխելու համար Ռոբերտ Դաունի կրտսերի բերանի մաստակն աճուրդի է հանվել 40 հազար դոլարով Ավստրալացին մետաղորսիչով հայտնաբերել է 240 հազար դոլար արժողությամբ ոսկու բնակտոր Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր․ Գագիկ Համբարյան «Տարրական սիլլոգիզմ». Արսեն Ջուլֆալակյան ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ Գալուզին Կոմիտասի պողոտայում մի քանի հոգով երիտասարդի վրա զենք էին պահել եւ հափշտակել փող ու հեռախոս. «հերոսը» նրան ծանոթ էր ԿԽՄԿ գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ի տարբերություն Նիկոլի, նախորդ կառավարությունները ռազմական տեխնիկան և սպառազինությունը ձեռք չեն բերել նրա շուրջը նկարվելու և աշխարհին հայտնելու համար Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ Ռուսաստանի հայերի միություն Սիսիանի ընտրություններից հետո ՔՊ-ն ուզում է, որ մասնակից ուժերը տուգանվեն Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Առաջիկայում Արցախի նախագահի փոփոխություն չի լինի Փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել Ինքնախաբեություն է կարծել, թե Երեւանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Ոստիկանության 20 ավտոմեքենայի «պարեկաֆիկացման» համար ծախսվել է 33 մլն 598 հազար դրամ Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը Օրվա իշխանությունները հակահայ քարոզչական մեխանիզմներով փորձում են ցեխ նետել մեր պատմության վրա․ Նարեկ Մանթաշյան Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Ալիևին չեն ներելու, իսրայելական հետախուզական ծառայություններն են գործում Ադրբեջանում. քաղաքագետ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել... Սենոր Հասրաթյան Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ի՞նչ որոշում ունի ՔՊ- ն Սա հլը դեռ սկիզբն է Եթե Ուկրաինան չհաղթի Բախմուտի ճակատամարտում, Ռուսաստանը կարող է սկսել միջազգային աջակցություն ստանալ․ Զելինսկի Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Էրիկ Իսրայելյան․ Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իսրայելի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են «միասին գործել Իրանի դեմ» Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան Շվեդիա-Ադրբեջան խաղին Ադրբեջանի հավաքականի մարզիչի օգնականը քաշքշել է Արցախի դրոշը, փորձել հարվածել հայերից մեկին Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող Շրջափակման պատճառով ԼՂ-ն բախվել է ֆինանսական լուրջ սահմանափակումների հետ․ Ռ․ Վարդանյան ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցերը կառուցողական ձեւով կլուծվեն Բայրամովը, հերթական անգամ փորձելով ամեն ինչ գլխիվայր շրջել, Հայաստանին մեղադրել է «ագրեսիվ հռետորաբանության մեջ» Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ միջազգային ռոումինգը մինչեւ 2025 թվականը «Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր «Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին Խաղն ուսուցողական էր․ Պետրակովը՝ Կիպոսի դեմ խաղի մասին Շուշիի շրջանի գյուղերը՝ Ստեփանակերտից կտրված. շրջանի ղեկավարությունը դեռ փորձում է իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք են տրամադրելու. Երևանի քաղաքապետարան ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները 243 միլիոն դրամ հանգանակել են մանկապարտեզ նորոգելու համար․ փողի կեսից տեղեկություն չկա Կգրանցվի 0-ից ցածր ջերմաստիճան․ ձյուն կգա Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք․ Ալիև «Դոգին վռնդել եմ՝ արվամոլության համար». Վլադիմիր Գասպարյան Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի Ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար․ Սուրեն Սարգսյան Ադրբեջանի հարցում Իրանը երկու «կարմիր գիծ» ունի․ Աբբաս Ջումա Տունը իմն է, պետությանը չեմ տալու. Վլադիմիր Գասպարյան. (տեսանյութ) «Թշնամին առաջ է քաշվում, Փառուխ 2 է անում, կարճ ասած՝ Արցախի շուրջ օղակ է սարքում». Աշոտ Սևյան
Հարցում

Գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ․ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայացած նիստում:

«Հարգելի՛ գործընկերներ,

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ շուրջ 95 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը նաեւ միտումնավոր կերպով խափանել է Հայաստանից Արցախ թե՛ բնական գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մատակարարումը` նպատակ ունենալով էլ ավելի խորացնել առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը եւ առավել տառապանք պատճառել հայ բնակչությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի պաշարում՝ բնիկ բնակչությանը վտարելու նպատակով:

Մեր հանձնաժողովի նպատակների համատեքստում կցանկանայի կենտրոնանալ միայն մարդու իրավունքների վրա՝ հանրային առողջության, կրթության եւ շրջակա միջավայրի ոլորտներում: Շրջափակման բացասական հետեւանքները նախեւառաջ վնասակար ազդեցություն են թողնում երեխաների եւ երիտասարդների վրա, որոնք ձմռան ցուրտ ամիսներին բառացիորեն զրկվել են դպրոցներում, բուհերում եւ մանկապարտեզներում կրթություն ստանալու իրավունքից: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը վերջերս հրապարակել են համատեղ փաստահենք զեկույց, որտեղ պարզապես աներեւակայելի պատկեր են ներկայացնում: Մեջբերեմ մի հատված. «Ձմռան ցուրտ եղանակին ջեռուցման համար պատշաճ պայմանների, տաք կերակուր պատրաստելու համար անհրաժեշտ պարագաների, դպրոցական սննդի կազմակերպման համար անհրաժեշտ սննդամթերքի բացակայության պատճառով Արցախում կրթական գործընթացը կաթվածահար է եղել, ինչով պայմանավորված՝ Արցախի բոլոր կրթական հաստատությունները ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը մինչեւ հետագա ծանուցումը: Արդյունքում Արցախի 20.000 երեխայի կրթության հիմնարար իրավունքը կոպտորեն ոտնահարվում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությամբ...»: Այս զեկույցը երեխաների հիմնարար իրավունքների, ի թիվս այլոց՝ պատշաճ առողջապահական խնամքի, ընտանիքի վերամիավորման իրավունքի, ազատ տեղաշարժվելու իրավունքի, պատշաճ սնվելու իրավունքի եւ կրթության իրավունքի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման ունեցած ամենասուր ազդեցությունների եւ հետեւանքների վկայություններից մեկն է միայն:

Գործընկերնե՛ր, ագրեսիվ այլատյացության եւ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների պետական քաղաքականության նկատմամբ լռությունը կամ վճռական պատասխանի բացակայությունն այնպիսի ժողովրդավարական ինստիտուտների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է քարոզչական նպատակով՝ խարխլելու համար նրանց գործողությունները, ովքեր քաղաքականապես նույնքան կաշկանդված չեն, ինչպես մեր կազմակերպությունը: Երբ Ադրբեջանի իշխանություններին կանչում են Եվրոպական խորհրդարան կամ Արդարադատության միջազգային դատարան, նրանք ապաստան են փնտրում այս Վեհաժողովում՝ խոչընդոտելու համար մյուսներին եւ միջազգային հեղինակավոր դատարանների որոշումները:

Թույլ տվեք երկու օրինակ բերել. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջեց ձեռնարկել իր իրավասության շրջանակում բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար: Հունվարյան նստաշրջանում մեր Վեհաժողովն ընդունեց 2483 բանաձեւը, «որով կոչ է արվում վերահսկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ (Ստրասբուրգի դատարանի) որոշման կատարումը եւ անհապաղ ու լիարժեք ի կատար ածել Դատարանի որոշած միջանկյալ միջոցները»: Գիտեմ, որ որեւէ ողջամիտ, վճռական քայլ չի արվել:

Այնուհետեւ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշեց ժամանակավոր միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու, որ Ադրբեջանը դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը: Պարտադիր ուժ ունեցող որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժն ապահովելու համար:

Չնայած դատարանների այս երկու որոշումներին՝ շրջափակումը դեռ շարունակվում է:

Արդյո՞ք վերը նշվածը ենթադրում է, որ ականատես ենք միջազգային իրավական կարգի փլուզմանը: Ինչպե՞ս կարող են ՄԱԿ-ի դատարանի, Եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի մարմինների այլ հանձնարարականներն անպատժելիորեն անտեսվել: Արդյո՞ք հետեւանքներ կլինեն: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք համաշխարհային անվտանգության կարգի փլուզման հետ, եւ մինչ դա տեղի է ունենում, մեզ նաեւ դրդում են վատ ընտրություններ կատարել մի կողմից՝ արդարության եւ մարդու իրավունքների, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարության եւ էներգետիկ անվտանգության միջեւ:

Ամենակարեւորը, որ պետք է հիշել ՄԱԿ-ի դատարանի որոշման առնչությամբ, այն Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում է: Այսինքն՝ մենք երկար տարիներ այստեղ ներկայացնում ենք, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել եւ ատելություն ու խտրականություն տարածել հայերի նկատմամբ: Այժմ այդ մասին վկայել է ՄԱԿ-ի դատարանը: Սա միանշանակ պետք է կարմիր լույս լինի քաղաքակիրթ աշխարհի համար առ այն, որ հայերի համար պարզապես ապագա չկա մի պետության իրավասության ներքո, որը նպատակ ունի բնաջնջել նրանց պետական քաղաքականությամբ՝ շարունակելով մնալ անպատիժ: Սա լոկ քաղաքականություն չէ: Սա իրական վտանգ է:

Կարծում եմ՝ ամբողջ Եվրոպան պետք է իմանա ակնհայտը՝ պարոն Ալիեւը չի հարգում եւ չի պահպանում դրույթներն ու պայմանները: Նա սկսեց ուժ եւ իր «նավթային խողովակաշարն» օգտագործել որպես միջոց՝ լուծելու համար սեփական խնդիրներն իր երկրի ներսում եւ հայերի դեմ: Այժմ նա արհամարհում է նաեւ միջազգային դատարանների որոշումները: Ո՞վ կարող է որեւէ երաշխիք տալ հայ ժողովրդին, որ «խաղաղությունը», որի մասին շատ է խոսվում, ներկա պայմաններում կլինի երկարաժամկետ եւ անվերապահ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan