ՀՀ իշխանությունները կաշա են սարքել, ու իրենց գլուխներն ազատել. Տիգրան Աբրահամյանը՝ Բերձորը հանձնելու մասին

Այս թեմայով
- Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում
- ԳՇ պաշտոնյայի հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա․ պատգամավոր
- Եթե Ադրբեջանի զորքերը ելման կետեր չվերադարձան, Արցախի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու
- «Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում». Տիգրան Աբրահամյան
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությունը, որն ազդարարում էր առաջին հերթին հրադադար, ենթադրում էր կետեր, փոխադարձ պարտավորվածություններ, Ադրբեջանը հիմնականում չի իրականացրել: Ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մեզ համար կարևորագույն կետերից մեկը գերիների վերադարձն էր, որն Ադրբեջանը ոչ միայն չի իրականացրել, այլ նաև այս ընթացքում նոր պահանջներ է ներկայացրել, նոր ագրեսիայի է գնացել Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ արդեն Փառուխի հետ կապված դեպքերն են, Գեղարքունիքի հետ կապված դեպքերը:
ինչ վերաբերում է նրա հրաժարականին, ապա և՛ պատերազմից հետո, և՛ այսօր որքան շուտ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, այնքան մեր գործելու հանրավորությունները մեծանալու են»: