ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը

Այս թեմայով
- Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
- Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն:
Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչու՞ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չի բերվել:
Որքան հասկանում եմ, հարվածի գլխավոր ուղղություն Արցախի ՊԲ-ում եղել է ընդամենը զգոնության բարձրացում, իսկ ՀՀ բանակային կորպուսներից եկող ազդակները հակասական են:
Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել:AD
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը և ինչու՞ ՊԲ-ն համապատասխան վիճակի հրաման չի ստացել, ի՞նչ հիմնավորմամբ է ԳՇ պետը մերժել զորքերը խաղաղից պատերազմականի փոխադրելու որոշումը:
Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն իրավապահներին, իսկ մնացածը ընդհանուր իրավական գործընթացների մաս պետք է կազմի:
Իհարկե շարունակում եմ պնդել, որ այս իշխանության պայմաններում քննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն և ասածս հաջորդ իշխանություններին է վերաբերվում:»