Այո', Արցախի հարցով ես ռևանշիստ եմ, ինչից եք վախենում. Շարմազանովը` իշխանավորներին (տեսանյութ)
«Ընդդիմադիր ուժերը պետք է ունենան լիդեր: Լիդերները պետք է պայքարեն, այլ ոչ թե հովհարային անջատումներով պայքարեն: Ես լիդերի հավակնություն չունեմ: Ես ընդդիմադիր գործիչ եմ, բայց ես չեմ հավակնում պետության առաջնորդի դերին: Ով հավակնում է, նա պետք է առաջնորդի»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իր համար էական չէ՝ նոր ուժեր կգա՞ն, թե՞ կլինի հին առաջնորդ. կարևորը, որ լինի ազգային առաջնորդ: