Իսպանիան հետաքննություն է սկսել Ճապոնիայում խառնուրդներով պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ
Իսպանական Laboratorios Farmaceuticos Rovi դեղագործական ընկերությունը, որն արտադրում է ամերիկյան Moderna ֆիրմայի COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել է, որ հետաքննում է Ճապոնիայում հայտնաբերված դեղամիջոցներում անհայտ խառնուրդների հետ կապված միջադեպը, հաղորդում է Reuters-ը:
ROVI-ն նշել է, որ խառնուրդն առկա է միայն Ճապոնիա ուղարկված պատվաստանյութերի որոշ խմբաքանակներում: Ընկերության ներկայացուցիչը նաեւ ասել է, որ ընկերությունը չի դադարեցրել դեղամիջոցի արտադրությունը, իսկ հետաքննության ժամկետները դեռ հայտնի չեն:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր Moderna պատվաստանյութի մոտ 1.63 միլիոն չափաբաժնի օգտագործման դադարեցման մասին, ինչպես նաեւ միջադեպի հետ կապված աուդիտ էր սկսել: