Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում
Այս թեմայով
- Շաաատ ցավոտ զիջումներն այլևս չունեն այլընտրանք. Արա Վարդանյան
- Ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. Արամ Վարդեւանյան
- Ռուսաստանը քաջ գիտակցում է, թե ով է լինելու Հայաստանի ապագա ղեկավարը․ Արա Վարդանյան (տեսանյութ)
- Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում։
Ի՞նչ կանեիք, եթե սպանողները ձեր կողքին նստած ծիծաղային և պահեին իրենց այնպես, կարծես թե բան չի պատահել։
Ի՞նչ կանեիք, եթե զգայիք, որ իրենք նույնիսկ պարծենում են իրենց իսկ կողմից կազմակերպված սպանդով։
Ի՞նչ...
Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանք է Gegham Nazaryan համար գտնվել Ազգային Ժողովում։ Ինչ գերբնական ուժ է պետք, որպեսզի կողքիդ նստածի կոկորդը ուղղակի չկրծես, այլ փորձես հնարավորինս քաղաքավարի քեզ պահել։ Պահել, քո որդուն մահվան դուռը ուղարկածների հետ։ Պահել, քեզ քո երջանկությունից ընդմիշտ զրկածների հետ...
Գիտեք, ի՞նչն է զսպում Գեղամին։
Այն, ինչ դուք, ՔՊ-ականներդ չունեք` հայրենասիրությունը ու հավատքը։
Մինչ ձեր անգրագետ, անիմաստ, ինքնահավան ելութներն ունենալը, բոլորդ հիշեք, թե ով է նստած ձեր դիմաց` մարդ ում դուք զրկել եք իր զավակով ուրախանալու բերկրանքից։
Մի չարաշահեք այս ժողովրդի հանդուրժողականությունը, քանզի ինչ որ պահի իրենք կարող է ուղղակի չսպասեն Աստծո դատաստանին...
Ձեր ու պատժի մեջ կա միայն մեկ բաժանարար գիծ` ԺԱՄԱՆԱԿԸ...