Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետ Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Մենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ Մինասյան Լեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Արցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր Խաչատրյան Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Ռուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարի

Երկրագունդը վերջին 20 տարում թեքվել է 80 սանտիմետրով․ ի՞նչն է պատճառըԱշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութ (տեսանյութ)ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչուՄի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբինՄոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումըԱդրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետՀերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքովԱդրբեջանին քննադատելուց հետո Երևանից մեկնող կանադացի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել ԹուրքիաԷդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահԿան հիմնավոր խախտումներ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում. Արծվիկ ՄինասյանՀայաստանը վատթարացրել է դիրքը ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում«Անակնկալ» ձյուն` Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ)Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում. պաշտոնյան կալանավորվել էԻ՞նչ են քննարկել Անկարայում Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարըՓակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ դաշնային գործերըՀայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով ՋրականումՄենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ ՄինասյանՉեխիայի դեսպանը նստել է աղբատարի ղեկին՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանԼեւոն Քոչարյան․ Ամեն տարի անցկացնում ենք մրցաշար՝ նպաստելով առանց խթանիչների սպորտի զարգացմանը (տեսանյութ)Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ «ուսապարկ եք, ում կուզեմ կբերեմ, ում կուզեմ կհանեմ». Արթուր ԽաչատրյանԻնչու՞ Ադրբեջանում անցկացված կլիմայական համաժողովը չարդարացրեց սպասելիքները. BBC7 միլիոն դրամի թմրամիջոցներ՝ Նար-Դոսի փողոցի տներից մեկում (տեսանյութ)Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամԱրցախցիների խնայողություններրը խլում են առանց նրանց հարցնելու. Արթուր ԽաչատրյանԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստինԱպօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներինՔաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ ՍտեփանյանՌուսաստանը հուսով է Հայաստանի հետ ունենալ ռեկորդային ապրանքաշրջանառություն՝ 14-16 մլրդ դոլարիՊարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր ՄելքոնյանԿրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս էԱդելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակիչ6 տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետական պարտքը գրեթե կրկնապատկել է. Հովհաննես ԱվետիսյանՈղբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն է նախատեսվածՄի շտապեք հավաքել տոնածառը. ինչո՞ւ Ամանորի գլխավոր խորհրդանիշը պետք է մնա մինչև հունվարի 27-ը2025 թվականի Ամանորին սա չկրեք. տարվա խորհրդանիշը կբարկանա և միայն դժբախտություններ կբերիՎիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազայինԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասինԱնթալիայում վայրէջք կատարելիս ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելՋոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետըԼրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆՄիակը․ Ֆրանսիայի դեսպանը հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը (լուսանկար)Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ ԳալստյանՍերգեի և Նարեկի հետ զրուցել ենք անցած ուրբաթ օրը, մինչև աղմկահարույց հրաժարականները. Լևոն Քոչարյան

Վահե Հովհաննիսյանի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ,

Ես որոշում եմ կայացրել՝ չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին։

Ցանկացած հարց ունի անհատական և հանրային տեսանկյուն։

Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում, և չեմ տեսնում ինձ ապագա խորհրդարանում։ Բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետները, փորձեմ մեկ անգամ ևս ամփոփել։

1. Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների և տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի և կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկմանը, արժեքների այլասերմանը, հասարակության ատոմիզացիային, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին։

2. Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին։ Չկա և վստահաբար չի լինելու խորքային բանավեճ՝ երկրի անվտանգության, Ղարաբաղի հարցի և մյուս՝ հրատապ ու իրապես վտանգավոր մարտահրավերների շուրջ։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ քաղաքական դաշտը դրան պատասխանում է հիմնականում պոպուլիզմով, պաթետիկ հայրենասիրությամբ ու հաճախ՝ անելիքի չիմացության անթաքույց դրսևորմամբ։

3. Մեր հասարակության որակները գնալով նմանվում են պետություն չունեցող ժողովուրդների որակներին։ Ակնկալվող ընտրակաշառքի հանդեպ խանդավառությունն ուղղակի ցավ է առաջացնում։ Հասարակության հիշողությունը ապրիլից ապրիլ չտևեց։ Թվում է՝ հասարակությունը պետք է ընդվզեր, որովհետև այն անաշխատ միլիարդները, որոնք բաժանելու են տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները, հերիք էր՝ առաջին գծի անվտանգությունը բարձրացնելու, գիշերային դիտման սարքավորումները տեղադրելու, զրահաբաճկոնները բոլորին հերիքեցնելու, պայմանագրային արհեստավարժ միավորումներ ունենալու, խրամատների ինժեներական ապահովությունը բարձրացնելու և այլնի համար։ Այն հիմնական խնդիրների լուծման համար, որոնց պատճառով մենք ուղիղ մեկ տարի առաջ ունեցանք հարյուրից ավելի զոհեր։ Ուղղակի մարդկայնորեն պետք է անհնար լինել այդ միլիոնների բաժանումը և վերցնելը։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։

4. Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։

5. Ես իմ մեջ չունեմ՝ «ու՞ր է գնում երկիրը» հարցի պատասխանը։ Փողով կարելի է Ազգային Ժողով ձևավորել, բաց փողով նոր պետական վերնախավ ձևավորելը բացառված է։ Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք է, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ։ Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առևտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը։

Այս մտահոգություններն են իմ չառաջադրման, ԱԺ պատգամավոր չվերընտրվելու իմ որոշման հիմքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին՝ միասին ընտրություններին մասնակցելու առաջարկների համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն դաշինքը, որում ընգրկված են իմ ընկերները, հաջողություն ունենա առաջիկա ընտրություններում, որովհետև նրանք պարկեշտ ու սկզբունքային մարդիկ են։ Նրանց հետ միասին մենք այս տարիների ընթացքում չփոխեցինք մեր դիրքորոշումները՝ անկախ դրամատիկ զարգացումներից, ճնշումներից ու ամենատարբեր գրավիչ առաջարկներից։ Համոզված եմ, որ խորհրդարանից դուրս ես կգտնեմ իմ տեղն ու դերը՝ օգտակար լինելու թե՛ նրանց, թե՛ երկրին։

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
Համախմբում կուսակցություն