Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Ոստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ) Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ) Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ) Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ) Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի է Սպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիս

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Մարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելըԿղզիներ, որոնք չեն խորտակվում. Բերմուդյան կղզիների քարե գաղտնիքը լուծված էԳարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի կազմից թեմերի առաջնորդների է հեռացրել Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիսԶելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարինԲելգիայի վարչապետը կոչ է ուղղել միասնության ռուսական ակտիվների բռնագրավմանը դեմ հանդես եկողներինԵղանակը ՀայաստանումԼեհաստանը մարտական ​​պատրաստության է բերել Patriot հրթիռային համակարգերըՎանաձորի մարզահամալիրն ընդգրկվեց ԿԳՄՍՆ հաշվեկշռում. Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրելՆախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցներըԵրիտասարդների խնդիրները՝ երիտասարդների աչքերով (տեսանյութ)Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում S-400 հակաօդային պաշտպանության համակարգի վերադարձի հարց չի եղել․ ՊեսկովԿառավարությունը 106 մլն դրամ հատկացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համարՎեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն. Մայր ԱթոռԵՄ երկրները ռուսական ակտիվների հարցի շուրջ երկու ճամբարի են բաժանվել․ PoliticoՏոկիոյում անցկացված Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 4 մեդալ են նվաճելԳերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի համար 50 միլիարդ եվրոյի գնումների փաթեթը․ DPAՎրաստանը կիրականացնի ադրբեջանական վառելիքի միանվագ, անվճար երկաթուղային փոխադրում դեպի ՀայաստանՄայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան ՀայրերինՉինաստանից Հայաստան որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կգործենԳետահովիտում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն կկառուցվի. 20 հողամասի ձեռքբերման համար կապիտալ սուբվենցիա կհատկացվիNissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿՉի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն. Տարեկան մարդը կարող է 2 հեռախոս բերել. ՓաշինյանԱդրբեջանական կողմը վիրավnր հայերի «բինտերը» քանդում, ստուգում էին, որ հանկարծ մեր ղեկավարներից մարդ չգնա ՀՀ. Սամվել ՇահրամանյանԱլեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների խնդրի վրաԹրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահԹրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»300․000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների թիվը չի անցնում աշխատող ուսուցիչների 8.5%-ըԵթե մարդու տունը մենավոր է, ավելի լավ է իրեն էդ տեղից էվակուացնենք, քան գազ քաշենք. ՓաշինյանԵրևանում տեղի է ունենում անհետ կորած անձանց հարազատների կողմից կազմակերպված բողոքի ակցիանԱրթուր Հովսեփյանը նշանակվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանը պատրաստվում էր գերի վերցնել նաև պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանին․ Շահրամանյան15,5 մլն դրամ հատկացվեց միջազգային փառատոններում մրցանակի արժանացած մշակույթի գործիչներինՀայտնի բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ»–ը ազատվեց մաքսատուրքիցԵրևանում անտուն շների կացարան կկառուցվի
Աշխարհ

Դատապարտվել է, աքսորվել, ունեցել է 13 զավակ. ով է Իրանում սպանված Հանիեն

Դատապարտվել է, աքսորվել, ունեցել է 13 զավակ. ով է Իրանում սպանված Հանիեն

Հուլիսի 31-ի վաղ առավոտից միջազգային մամուլը ողողվել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին լուրերով, գրում է Armtimes-ը:

Այս սպանությունը խառնել է միաժամանակ Իսրայելի, Պաղեստինի, ԱՄՆ-ի ու Իրանի խաղաքարտերը, դարձել սպառնալիքների ու զգուշացումների, արադարացումների ու քաղաքական թոհուբոհի պատճառ:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահը հետևանքներ կունենա ոչ միայն բուն խմբավորման և Իսրայելի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և, հնարավոր է, ավելի լայն շրջանակների համար: Սպանության վայրը՝ Թեհրանը, այս ամենին տալիս է լրացուցիչ աշխարհաքաղաքական հարթություն։ Բացի այդ, այժմ անհասկանալի է, թե արդյոք նման մասշտաբի գործչի հեռացումը կթուլացնի՞, թե՞ հակառակը՝ կամրապնդի արմատական իսլամիստներին։

Հայ ընթերցողներից քչերին է, սակայն, պարզ դարձել, թե ով էր միջազգային լրատվամիջոցների էջերը իր մասին լուրերով հեղեղած Իսմայիլ Հանիեն և ինչու է տարածաշրջանը վրդովվել նրա սպանությունից:

Ով է Իսմայիլ Հանիեն

Նա գլխավորում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոն և Գազայի պաղեստինյան ինքնավարության կառավարության վարչապետն էր, վերջին տարիներին ապրում էր Քաթարում և երկար ժամանակ չէր եղել Գազայի հատվածում։

62-ամյա Իսմայիլ Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար 2017 թվականին՝ հաջորդելով Խալեդ Մաշաալին, սակայն հայտնի է դարձել 2006 թվականին, երբ Գազայում ընտրություններում ՀԱՄԱՍ-ի անսպասելի հաղթանակից հետո դարձել է Պաղեստինի ինքնավարության վարչապետ:

Նրա ամբողջ կյանքն անցել է Գազայի համար պայքարում՝ ծնվելու օրից սկսած, բացառությամբ՝ վերջին տարիները:

Հանիեն անգամ ծնվել է Գազա քաղաքից արևմուտք գտնվող փախստականների ճամբարում: Նրա ծնողները ստիպված են եղել փախչել ներկայիս Աշքելոն քաղաքի մոտ 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ:

Նա արաբական գրականություն է սովորել Գազայի Իսլամական համալսարանում, որտեղ էլ ներգրավվել է իսլամական շարժման մեջ։

Հանիեն ավարտել է համալսարանը 1987 թվականին, մասնակցել է առաջին ինթիֆադային և կարճ ժամանակ անց ձերբակալվել իսրայելական իշխանությունների կողմից՝ ցույցերին մասնակցելու համար։ Նա դատապարտվել է կարճաժամկետ ազատազրկման։

1988 թվականին, երբ ՀԱՄԱՍ-ը գլխավորել է Գազայում որպես «գլխավոր դիմադրության շարժում», նա կրկին ձերբակալվել և վեց ամսով բանտարկվել է, ազատվելուց հետո հաջորդ տարի Հանիեն կրկին ձերբակալվել է և դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

1992 թվականին ազատ արձակվելուց հետո Հանիեն ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարներ Աբդել Ազիզ Ռանտիսիի, Մահմուդ Զահարի և խմբավորման ավելի քան 400 այլ անդամների հետ արտաքսվել է Մարջ ալ-Զուհուր ճամբար, որը չեզոք գոտի է Իսրայելի և Լիբանանի միջև, որտեղ նա անցկացրել է ևս մեկ տարի:

Հանիեն Գազա է վերադարձել 1993 թվականի դեկտեմբերին և նշանակվել Իսլամական համալսարանի դեկան։

1997 թվականին Հանիեն դարձավ ՀԱՄԱՍ շարժման հոգեւոր առաջնորդ Շեյխ Ահմեդ Յասինի քարտուղարն ու աջ ձեռքը, ինչը զգալիորեն ամրապնդել է նրա դիրքերը։

2003 թվականի սեպտեմբերին Հանիեն և Ահմադ Յասինը թեթև վիրավորում են ստացել Գազա քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Վեց ամիս անց Ահմեդ Յասինը սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով, երբ դուրս էր գալիս մզկիթից առավոտյան աղոթքից հետո:

Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի նախընտրական շտաբի ղեկավար 2006 թվականին Պաղեստինի ինքնավարության ընտրություններում։ Դրանցում շարժման թեկնածուները ստացել են Պաղեստինի օրենսդիր խորհրդի 132 մանդատներից 76-ը։

Այդ ժամանակ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը խնդրել է ՀԱՄԱՍ-ին նոր կառավարություն ձևավորել։

Այնուամենայնիվ, նախկին իշխող ՖԱԹՀ շարժման և այլ խմբակցությունների հետ կոալիցիոն բանակցությունները ձախողվել են, և Հանիեն ստիպված է եղել ձևավորել կառավարություն, որը բաղկացած էր հիմնականում իր թիմից և մի քանի տեխնոկրատներից:

2006 թվականի փետրվարի 16-ին ՀԱՄԱՍ-ը Հանիեին նշանակել է Պաղեստինի ինքնավարության կառավարության վարչապետ:

Քաղաքական կառավարում, սկզբունքներ ու պայքար իշխանության համար

Ներկայացնելով իր վարչակազմի օրակարգը՝ Հանիեն կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը չհետևել Պաղեստինի ինքնավարության ֆինանսավորումը դադարեցնելու իրենց սպառնալիքներին: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն այս մասին հայտարարել են՝ նշելով, որ ֆինանսավորում չի լինի, մինրև ՀԱՄԱՍ-ը չհրաժարվի բռնությունից և չճանաչի Իսրայելը:

Նա ընդգծել է, որ պաղեստինցիներն իրավունք ունեն շարունակել պայքարը անկախության համար, բայց միաժամանակ ասել է, որ ցանկանում է բանակցել միջազգային միջնորդների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։

«Մեր կառավարությունը ջանք չի խնայի տարածաշրջանում արդար խաղաղության հասնելու, օկուպացիային դադարեցնելու և մեր իրավունքները վերականգնելու համար»,- ասել է նա։

Մեկ տարի անց Հանիեի կառավարությունը լուծարվել է Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի կողմից, սակայն ՀԱՄԱՍ-ը այդ որոշումը հայտարարել է ոչ լեգիտիմ, և նախարարների կաբինետը շարունակել է իր աշխատանքը՝ փաստացիորեն վերահսկողության տակ վերցնելով Գազայի հատվածը:

Այնտեղ իշխանության համար արյունալի պայքարը շարունակվել է մեկ շաբաթ, մինչև Աբբասի գլխավորած ՖԱԹՀ շարժման ներկայացուցիչները վերջնականապես դուրս մղվեցին Գազայից։ Սակայն դրանից հետո Հանիեն բազմիցս կոչ է արել ՖԱԹՀ-ին հաշտություն կնքել:

2017 թվականի մայիսի 6-ին Հանիեն ընտրվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար, դրանից ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ը վերանայել էր իր կանոնադրությունը։

Շարժման հրապարակած փաստաթղթում ասվում էր, որ այն ճանաչում է Պաղեստինը 1967 թվականին վեցօրյա պատերազմի արդյունքում որոշված սահմաններում, և նրա գլխավոր թշնամին «սիոնիստական օկուպացիոն նախագիծն» է։

ՌԴ-ի կողմից՝ համագաղափարակից, ԱՄՆ-ի կողմից՝ արմատական ահաբեկիչ

Որպես շարժման առաջնորդ՝ Հանիեն այցելել է Ռուսաստան 2022 թվականին, որտեղ նրան ընդունել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հայտարարել, որ ՀԱՄԱՍ-ը կիսում է «ռուսական արտաքին քաղաքականության բազմաթիվ դիրքորոշումներ»։

Նա զրուցել է նաև Պետդումայի պատգամավորների հետ և նույնիսկ մեկնել Կազան, որտեղ հանդիպել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։

Դեռ 2018 թվականին Միացյալ Նահանգները Հանիեին ճանաչել է որպես ահաբեկիչ և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հանիեն «սերտ կապեր ունի ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հետ» և «աջակցում է զինված պայքարին, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ»։

Հոկտեմբերի 7-ին, Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից անմիջապես հետո, լրատվամիջոցներում հրապարակվել է տեսանյութ, որում Հանիեն շարժման առաջնորդների հետ Դոհայի իր գրասենյակում դիտում էր արաբական հեռուստաալիքի հաղորդումը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզդ-Դին ալ-Քասամ բրիգադների գրոհայինների կողմից իսրայելական ռազմական տեխնիկայի գրավման մասին: Դրանից հետո Հանիեն աղոթքով երախտագիտություն էր հայտնում Ալլահին հաղթանակի համար»:

Այս տարվա մայիսին տեղեկություններ հայտնվեցին, որ Հանիեն հեռախոսով խոսել է Կատարի վարչապետի և Եգիպտոսի հետախուզության նախարարի հետ և հայտնել նրանց, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի վերաբերյալ իրենց առաջարկին:

Պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան այն ժամանակ BBC-ին ասել էր, որ ՀԱՄԱՍ-ը, իբր, իր պատրաստակամությունն է հայտնել ընդմիշտ դադարեցնել «թշնամական գործունեությունը», եթե համաձայնագրի պայմանները կատարվեն: Սակայն իրավիճակի զարգացում չեղավ, և ՀԱՄԱՍ-ը շարունակեց գործողություններն Իսրայելի դեմ։

Պայքար սկզբունքների համար՝ անգամ սեփական զավակների կյանքի գնով

Իսմայիլ Հանիեն ամուսնացել է իր զարմուհու՝ Ամալ Հանիեի հետ, երբ նա մոտ տասնվեց տարեկան է եղել և ունեցել են 13 երեխա՝ 8 տղա և 5 աղջիկ։

Այս տարվա ապրիլին Հանիեի երեք որդիները սպանվել էին Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ բոլոր սպանվածները ՀԱՄԱՍ-ի զինված թևի անդամներ են:

Ըստ տեղեկությունների՝ փետրվարին սպանվել է Հանիեի ևս մեկ որդին, հոկտեմբերին սպանվել են նրա եղբայրն ու եղբորորդին, իսկ նոյեմբերին՝ թոռը:

Հանիեն հետագա ելույթներից մեկումիր երեխաներին և թոռներին անվանել էր «հողի համար նահատակներ» և ավելացրել, որ հարազատների մահը չի փոխի ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը հրադադարի շուրջ բանակցություններում, ընդհակառակը՝ հպարտ է, որ որդիները դարձել են հերոս նահատակներ:

«Մեր պահանջները հստակ են և կոնկրետ, և մենք որևէ զիջման չենք գնա։ Թշնամին սխալվում է, եթե կարծում է, որ բանակցությունների ընթացքում իմ որդիների վրա հարձակվելը և նրանց սպանելը մեզ դրդելու է փոխել մեր դիրքորոշումը», - ասել է Հանիեն Al Jazeera-ին:

Ինչ կփոխվի ՀԱՄԱՍ-ի համար

Բազմաթիվ պատճառներով Հանիեի մահը ծանր հարված է ՀԱՄԱՍ-ի համար, որից, սակայն, խմբավորումը բավականին արագ կապաքինվի. այդ մասին ենթադրում է շարժման նախորդ տարիների տասնյակ կարևոր կորուստները:

Հանիեն եղել է կազմակերպության դեմքը միջազգային հարթակում, դրա ոգեշնչողն ու գաղափարախոսը, և նրա հեռացումը խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Սակայն խմբավորումն արդեն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն առաջին հերթին գաղափար է, իսլ գաղափարը չի կարելի սպանել։

Նաև Իսմայիլ Հանիեն ՀԱՄԱՍ-ի «դրամապանակն» էր, կառավարում էր նրա ֆինանսական հոսքերը և միլիարդավոր դոլարների դոնորներ ներգրավում կազմակերպության կարիքների համար:

Նրա մահից հետո ֆինանսական վնասը կզգացվի, բայց ոչ երկար, քանի որ այդ ոլորտում նրա հետ աշխատել են կազմակերպության այլ բարձրաստիճան ղեկավարներ։

Մեկ այլ հարց է, որ բազմաթիվ թեմաներ Հանիեն բանակցել է հույժ գաղտնի, տիրապետել արմատական շարժման մասին հսկայական գաղտնի ինֆորմացիայի:

Բացի այդ, նրա մահը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ այն կարևոր գործընթացների վրա, որոնք նա ղեկավարել է, մասնավորապես՝ իսրայելցի պատանդների ճակատագրի և Գազայում զինադադարի շուրջ բանակցությունները։