Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ Լավրով «Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ուկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին Օպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա Հայաստանը շատ դիվիդենդներ է ստանում ԱՊՀ անդամակցությունից. Պեսկով Միջուկային պատերազմը հնարավոր համարող սցենարների մասին խոսում է միան Արեւմուտքը. Լավրով

Ռոնալդուի սիրելին ցույց է տվել, թե ինչ է նվիրել ֆուտբոլիստին Սուրբ ԾննդինՏեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել «Զանգեզուր» կոնսոլորտային համալիրի տարածքում Ռոնալդինյոյի «երազանքի թիմը»Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններՕդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԱջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորՊեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը չի շնորհավորում Միացյալ Նահանգների Նոր տարինԻնչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետՖրանսիան ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին․ ԼավրովԿյանքը պետք է ստիպի Վաշինգտոնին հասկանալ համաշխարհային միտումները. Լավրով«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ) Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարելԻշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԱդրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելուՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստըԳաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացրելԼուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ փայտ է կտրել (լուսանկարներ)Իմ և Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չի եղել․ Կարեն Սարուխանյան36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակվածՋրային կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվելՊեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններինԱդրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ըՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթաԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԻնչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանի վարորդը դարձել է խորհրդականԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքիցՎարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրելՊետբյուջեից 9 մլն դրամ՝ ԱԺ ամանորյա միջոցառման համարԳեւորգ Ալեքսանյան․ Ուզում եմ, որ նոր տարում Արթուրն ամուսնանա, մեզ թոռնիկներ պարգեւիՀրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների 2025թ THE-Times Higher Education վարկանիշային աղյուսակըՀինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆՈւկրանիայի հատուկ ծառայությունները ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի դեմ մահափորձ են ծրագրել, 4 հոգի ձերբակալվել է․ ՌԴ ԱԴԾՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումներըԼևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերինՎերին Լարսը բաց է, բայց կուտակումները չեն վերանումԱՄՆ-ից վտարել «բոլորին, ովքեր անօրինական կերպով են երկրում»․ ԹրամփՕպտիմալ ճանապարհը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է. Զախարովան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասինԻնչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր ՎանեցյանինԳազայի հատվածին իսրայելական հարվածներից առնվազն 10 մարդ է զոհվելՊարեկային ծառայությունը բակային տարածքներում կուժեղացվի. ՆԳՆԱվիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթներըՀարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է....Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվելԲաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառներն անհայտ են. ԱլիևԹրամփը Կանադային խոստացել է հարկերի կրճատում ԱՄՆ-ին միանալու դեպքումԱնցնող տարվա տնտեսական խութերըՈչ սթափ վարորդը փորձել է կաշառք տալ պարեկին (տեսանյութ)
Հայաստան

36-ամյա տղամարդու սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ Նոր մանրամասներ

 

2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:40-ին սահմաներում, անհայտ անձից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցում կայանված ավտոմեքենայի սրահում գտնվող անձի ուղղությամբ կրակել են:

Նույն օրը՝ ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել նաև բժշկական կենտրոնից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Կ.Բ.-ն՝ «Նստատեղի վիրավորում՝ ձախ ազդրի, ձախ նստանյարդի վնասումով հրազենային վիրավորումով ուղեկցված» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: 36-ամյա տղամարդը ճանաչվել էր տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են 9մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ:

Քննությամբ իրականացված ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, ինչպես նաև՝ միջադեպին ներկա անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի օրը Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ Վ.Խ.-ն, տեղեկացված լինելով ընկերոջ՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության մասին, 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:12-ի սահմաններում, իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի կողմից վարվող «Toyota camry» մակնիշի ավտոմեքենայով, գնացել են Երևան քաղաքի Բարբյուսի փողոց, որտեղ իրենց է սպասել Ս.Հ.-ն:

Ժամը 17:24-ի սահմաններում հասնելով Չեխովի փողոց՝ Վ.Խ.-ն, ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ վարելով, դուրս է եկել փողոցի հանդիպակաց գոտի՝ նպատակ ունենալով հարմար պայմաններ ստեղծել Ս.Հ.-ի համար, վերադասավորվել է «OPEL» մակնիշի տաքսի ավտոմեքենայի հետնամասում և կայանել խցանման մեջ՝ այդ կերպ խոչընդոտը վերացնելու եղանակով հեշտացնելով Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության իրագործումը:

Այնուհետև Ս.Հ.-ն մոտեցել է «OPEL» մակնիշի նշված մեքենայի հետևի կողային հատվածին և, Կ.Բ.-ին կյանքից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի ակոսափող հրազենից 2 կրակոց արձակել նրա ուղղությամբ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Կ.Բ.-ն խույս է տվել կրակոցներից և դրանք դիպել են վերջինիս ձախ ազդրի շրջանին, որից հետո նա տեղափոխվել է բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

2024 թվականի ապրիլի 12-ին որոշումներ են կայացվել, դատարան ներկայացնելու նպատակով, Ս.Հ.-ին և Վ.Խ.-ին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, սակայն նշված անձինք չեն հայտնաբերվել և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ 2024թ. հուլիսի 12-ին Վ.Խ.-ն և Ս.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Վ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Հ.-ին՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքը վերստին քննարկելու համար, որոնցից մեկը՝ Ս.Հ.-ի մասով, բավարարվել է, իսկ Վ.Խ.-ի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, և վարույթ իրականացնող մարմնի կողմից, որպես խափանման միջոց, վերջինիս նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: