Ողբերգական դեպք՝ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում
![](/timthumb.php?src=/disc/03-07-24/e9cbb7f98a5603b4fc1235a1b7c76f8b.jpg&w=708)
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»: