Իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահի» օբյեկտների վրա Լիբանանի հարավում
![](/timthumb.php?src=/disc/03-07-24/ace6759dd2d00d77d38ac8d0cc426ca6.jpg&w=708)
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարվածներ են հասցրել շիաների «Հեզբոլլահ» զինված խմբավորման օբյեկտներին Լիբանանի հարավում։ Այս մասին տեղեկանում ենք իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
«Գիշերվա ընթացքում ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին Լիբանանի հարավի Բլիդայի, Յարունի և Թեյր Հարֆայի շրջաններում: Նաև Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին սպառնալիքների վերացման համար հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի այլ շրջանների»,-ասված է հաղորդագրության մեջ։