Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանել Դիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններին Մարիա Զախարովայի ճեպազրույցը Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Իրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում Նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանն իմ օգնականն է եղել. Սեյրան Օհանյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի Ժնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ) Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար

Գրենլանդիան չի ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում, բայց պատրաստ է բիզնես գործարքի. նախարարՈ՞րն է եղել Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը 2024 թվականինԳաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջՀետմահու ստացած մեդալը վերցրել ու իր ոտքով սեփական գերեզմանին է գնացել, հետո արդեն՝ հանել իր դագաղը (տեսանյութ)Ձին էլ, թե՝ «դե չստացվեց». Սևակ ՀակոբյանԹուրք լրագրողը ոգևորությամբ նկարագրում է, որ ընդամենը 20 կիլոմետր է մնացել Հայաստանն Իրանից կտրելու համար (տեսանյութ)Որտե՞ղ է լինելու հաջորդ սահմանազատումը. Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերելԳիտնականները հավատու՞մ են այլմոլորակայինների գոյությանը. Հետաքրքիր ուսումնասիրությունՀայաստանում հունվարի երկրորդ շաբաթվա տվյալներով գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճԻնչպես երկարացնել մարտկոցի աշխատանքը iPhone-ումՄյասնիկյան պողոտայում բախվել է 5 մեքենա. կան տուժածներԶախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական է անվանելԻրանի դեսպան. Ռուսաստանի հետ համաձայնագիրը կորոշի երկու երկրների հարաբերությունները 20 տարիԱզատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան2024-ին իսրայելական ավիաբազայից ադրբեջանական բեռնատարների թռիչքները քանակով զիջում են միայն 2020-ի ցուցանիշինՄադրիդի «Ռեալ»-ը 5:2 հաշվով հաղթել է «Սելտա»-ին և շարունակում է պայքարը«Զգույշ եղեք, որ գումարներ չկորցնեք»․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է (տեսանյութ)«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրաՏարին 90 օրից ավելի ՌԴ-ում գտնվելու դեպքում կարող եք ստանալ մուտքի արգելք. Նոր օրենքներՀայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին. Սոբոլեւմարդիկ գործողություններ են ակնկալում, ոչ թե խոսքուզրույցՓաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրաԻնչո՞ւ հեռացան դատարանների նախագահները. Իշխանությունը փորձում է կառավարել համակարգըՍտալինը մեռած է, բայց Ալիևը  սովորում է նրանից․ Լուիս Մորենո ՕկամպոՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձություններըՍամվել Բաբայանի կուսակցությունը մասնակցել է հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին, ապա՝ հրաժարվել ստորագրությունից Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի «սեւ ցուցակում»Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունըՍկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հիմա էլ ծնողներն են մեղավոր. Սևակ ՀակոբյանՈր նախկին պաշտոնյայի թիկնապահներն են ապահովում ՆԳՆ նոր նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում Ո՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըԴիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններինՀայաստանի արձագանքը լրագրողական արտահայտություններին ՌԴ հեռուստաեթերում տարակուսանք է առաջացնում. ԶախարովաԳիտնականները Կովկասում «մեգաամրոց» են հայտնաբերելԳրենլանդիան իր անկախության վերաբերյալ որոշումն ինքնուրույն է ընդունելու.Դանիայի վարչապետը՝ ԹրամփինՓարաքարում ավագանու ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին Մարիա Զախարովայի ճեպազրույցը Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանաԱդրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ ՕկամպոՀարևանների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը առաջնահերթություն է. ՓեզեշքիանԵԱՏՄ-ից իրական օգուտները Երևանի եվրոպական ճանապարհի առանցքային խնդիրն են․ ՄարկեդոնովԻրանցի պատգամավորը նախազգուշացրել է Ալիևին, որ Թեհրանը կարող է «արժանի պատասխան» տալՆոր ֆորմատի փնտրտուքներովՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում«Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը 2 տարվա փոխարեն կսահմանվի 1 տարի 6 ամիս. նախագիծԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրելԹրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. The Wall Street JournalՏատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառելՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն«Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում
Հայաստան

Մենք դեռ հավшտում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա․ ԵՄ ներկայացուցիչ

 

Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:

- Օրերս Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը հերթական չհրահրված ագրեսիան ձեռնարկեցին Հայաստանի դեմ՝ սպանելով 4 զինվորի։ Բարձր ներկայացուցիչը զգուշացրել էր Ադրբեջանի համար ծանր հետևանքների մասին, եթե վերջինը շարունակի ագրեսիվ գործողությունները։ Որո՞նք են լինելու ձեր գործողությունները այժմ:

- Մենք, իհարկե, դատապարտում ենք կյանքի յուրաքանչյուր կորուստ, որտեղ էլ որ տեղի ունենա, ինչ հանգամանքներում էլ լինի: Բայց այս կրկնվող, դժբախտաբար՝ կրկնվող միջադեպը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհրաժեշտ է, իհարկե, ուժերը հեռացնել իրարից, և շատ ավելի մեծ ջանքեր գործադրել այնպիսի միջոցառումների ու գործողությունների համար, որոնք կանխում են նման միջադեպերը, քանի որ դրանք ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Դրանք պարզապես նպաստում են լարվածության, անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ողբերգության վրա ևս մեկ ողբերգություն են ավելացնում։ Այսպիսով, սա իսկապես ցույց է տալիս ուժերի՝ միմյանցից հեռավորության հրատապ անհրաժեշտությունը, և ԵՄ-ն երկար ժամանակ հանդես է եկել հօգուտ այս տեսակետի: Մենք աջակցում ենք կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Միջադեպը մեզ հիշեցնում է, թե որքան կարևոր է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ առանց նորմալացման՝ վտանգ կա, որ նման միջադեպեր կլինեն, կկրկնվեն նորից ու նորից։ Ինչպես ասացի, դա միայն վատթարացնում է ընդհանուր մթնոլորտը։ Այնպես որ, իսկապես, մի կողմից կարևոր է զսպվածություն ցուցաբերելը, մյուս կողմից՝ ուժերի՝ միմյանցից հեռավորությունը։

- Որո՞նք են լինելու ԵՄ-ի հստակ գործողությունները, չէ որ ի վերջո ադրբեջանական հարձակումը եղել է հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դուք միշտ ընդգծում եք դիվանագիտությունը, բանակցությունները և այլն, բայց դրանք գործիքներ չեն, որոնք կկանգնեցնեն Ալիևին: Միջադեպերը շարունակվում են: Հետեւաբար, ի՞նչ գործողություններ է ձեռնարկելու ԵՄ-ն, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքը վտանգի տակ է։

- Նախ, ԵՄ-ն դերակատար չէ, ներգրավված կողմ չէ այս խնդրին։ Սա, ըստ էության, երկկողմանի խնդիր է, միջազգային իրավունքի հարգման խնդիր։ Մենք միշտ ասում ենք, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն, պետք է ակնկալել, որ երբ դրանց շուրջ վեճեր են լինում, դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսպիսով, մենք ոչ թե ուղղակի կողմ կամ անմիջական մասնակից, այլ որպես երրորդ կողմ կարող ենք աշխատել գործընկերների հետ և խրախուսել՝ միասին բոլոր հարցերը լուծել ոչ թե կրակոցներով, այլ՝ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելով։ Եվ կրկնում եմ, այդ պատճառով մենք Եվրոպական խորհրդի նախագահի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ ներգրավվեցինք նորմալացման գործընթացի աջակցության մեջ:

- ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի վերջին նիստից հետո համատեղ ասուլիսի ժամանակ պարոն Բորելը հայտարարեց, որ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ԵՄ-ն գործնական քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը, մասնավորապես, պատժամիջոցների մասին է։

- Բարձր ներկայացուցիչ Բորելը իսկապես ասել է, որ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները ներկայումս իրենց լավագույն փուլում են, ամենաբարձր մակարդակի վրա, և մենք վճռական ենք՝ շարունակելու աշխատել դրանք խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Ահա, թե ինչու մենք երկու շաբաթ առաջ Բրյուսելում պայմանավորվեցինք սկսել աշխատանքը Հայաստանի հետ նոր գործընկերության համաձայնագրի կամ նոր գործընկերության օրակարգի ուղղությամբ՝ բացահայտելու մեր համագործակցության ողջ ներուժը։ Հայաստանին բազմակողմանի աջակցություն է տրամադրվում մասնավորապես գործնական հարցերում՝ տնտեսության, սոցիալական զարգացման՝ տնտեսական ներդրումային պլանի, մարդասիրական աջակցության միջոցով, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղից փախած (բռնի տեղահանված-խմբ.) մարդկանց համար։ Մենք աշխատում ենք Հայաստանի կայունության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես, տնտեսության դիմադրողականության ուղղությամբ, եւ սա անում ենք Եվրոպական ներդրումային ծրագրի, տնտեսական ներդրումային պլանի, բայց նաև՝ այլ միջոցներով։ Մենք անցյալ տարի արդեն ասել ենք, որ պատրաստվում ենք նաև ուսումնասիրել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հնարավորությունները, իհարկե, խոսքը ոչ մահաբեր միջոցների և գործիքների մասին է։ Բայց սա մի բան է, որը դրված է սեղանին:

Այս նոր գործընկերության քննարկումների եւ համագործակցության մեջ մենք նաև կներառենք անվտանգության և պաշտպանության ոլորտը, ուստի կան գործնական քայլեր, որպեսզի օգնենք Հայաստանին իր անվտանգությանը սպառնացող պայմաններում լինել ավելի ուժեղ, ավելի դիմացկուն ցանկացած խնդրի նկատմամբ: Միևնույն ժամանակ կշարունակենք համագործակցել նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով շատ խստորեն փոխանցել այն ուղերձը, որ միակողմանի գործողությունները, ինչպիսիք են ուժի սպառնալիքը, ուժի կիրառման սպառնալիքը և միջազգային իրավունքի խախտումները, առաջ գնալու ճանապարհը չեն, դրանք հետևանքներ են ունենալու։ Ադրբեջանի հետ հարաբերությունների մի փուլում ենք, որ սպառնալիքների փոխարեն դեռ նախընտրում ենք ներգրավումը, բայց եթե իրավիճակը շարունակի զարգանալ բացասական ուղղությամբ, ապա անդամ պետությունները (ԵՄ անդամ պետություններ – խմբ.) պետք է որոշեն վերանայել իրավիճակը և տեսնել, թե ինչ այլ գործիքներ կարող ենք օգտագործել:

 - Ո՞րն է ԵՄ կարմիր գիծը, ե՞րբ կասեք՝ բավական է։ Ո՞րն է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պարտադիր պայմանը։

- Երևի պետք է մի բան շատ հստակ պարզաբանեմ. ԵՄ պատժամիջոցներն, ընդհանրապես, բոլոր խնդիրների կախարդական լուծումը չեն։ Պատժամիջոցները միշտ կիրառվում են մեր կողմից օգտագործվող այլ գործիքների հետ կապակցված: Սովորաբար, սկսում ենք պատժամիջոցներ կիրառել, երբ մյուս բոլոր գործիքները չեն կարողացել հասնել ցանկալի նպատակներին…

- Բայց չե՞ք կարծում, որ պատժամիջոցները կարող են օգնել կանգնեցնել Ալիևին, և նա Հայաստանի վրա հարձակվելուց առաջ գոնե երկու անգամ կմտածի։

- Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա, որ բոլոր սպառնալիքները կվերացվեն հենց ներգրավվածության ընթացքում։ Բայց, միեւնույն ժամանակ, Եվրամիությունը շատ պարզ նշել է՝ եթե լինի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության որևէ ոտնահարում, ապա՝ կարձագանքենք։ Դարձյալ պետք է կրկնեմ, մենք չենք կարող իրականում կենտրոնանալ միայն պատժամիջոցների վրա՝ որպես միակ կախարդական փայտիկի, որը լուծում է ամեն ինչ, այդ թվում՝ դրանց օգտագործումը որպես ներուժ: Եթե նայենք պատժամիջոցների կիրառման Եվրամիության պատմությանը, ապա դա սովորաբար վերջին միջոցն է, որից մենք օգտվում ենք։ Չի կարելի մոռանալ պատժամիջոցների ընդունման սկզբունքը, սա գործիք է անդամ պետությունների ձեռքում, որոնք նախ պետք է միասին նստեն և որոշեն, այդ որոշումը պետք է ընդունվի բոլոր 27 անդամ երկրների միաձայնությամբ: Սա օժանդակ միջոց է այլ գործիքների հետ համատեղ, որոնց Եվրոպական Միությունը միշտ նախընտրում է օգտագործել խնդիրները լուծելու և սպառնալիքներն ու մարտահրավերները վերացնելու համար: