ՀՀ զինդատախազը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինդատախազի և քննչական վարչության ղեկավարի հետ
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն աշխատանքային այց կատարած Ռուսաստանի Դաշնության հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազ Սերգեյ Կոլոմիեցին և ՌԴ քննչական կոմիտեի՝ հարավային ռազմական օկրուգի զինվորական քննչական վարչության ղեկավար Սերգեյ Արեֆևին:
Ողջունելով հյուրերին՝ Վահե Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ զինվորական դատախազությունների միջև ձևավորված և շարունակվող բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը, որը բխում է երկու երկրների միջև առկա բարեկամական և ռազմավական հարաբերությունների ոգուց: ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես ընդլայնում է Արցախի և արցախահայության անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծում շփման գծում ընդհանուր լարվածության թուլացման համար: Վահե Հարությունյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունը լրացուցիչ խթան է համագործակցության առավել սերտացման, աշխատանքային հանդիպումների և առաջացող խնդիրներն օպերատիվ կերպով լուծելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազության և քննչական վարչության կողմից Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի իրավական սպասարկամ կազմակերպման, այդ շրջանակներում իրավական ոլորտում ՀՀ և ԱՀ դատախազական և քննչական մարմինների գործակցության կառուցակարգերին և եղանակներին վերաբերող հարցեր:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ