Աֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան
ֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան. բազայի տարածք է ընկել 5 հրթիռ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ին եւ տեղական իշխանություններին:
Նշվում է, որ զոհեր չկան, հրթիռներն ընկել են Բաղրամ օդանավակայանի տարածքի վրա: Փարվան նահանգի, որտեղ միջադեպը տեղի է ունեցել, նահանգապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրթիռակոծությունը կատարվել է մեքենայից, որի վրա տեղակայված է եղել 12 հրթիռ: Դրանցից հինգն արձակվել են, եւս յոթը վնասազերծել են ուժայինները:
ՆԱՏՕ-ում աղբյուրը այս տեղեկությունը հաստատել է՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ օդանավակայանը չի տուժել:
Նշվում է, որ առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հրթիռակոծության պատասխանատվությունը:
Հայտնի է, որ ԻՊ-ն իր պատասխանատվության մասին հայտարարել էր ապրիլին ավիաբազայի հրթիռակոծության համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ