ԵՄ-ն պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման համար
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է արել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստի կապակցությամբ, որում նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
«Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը: Այն տեղի է ունենում շատ սպեցիֆիկ համատեքստում: Նախ, կորոնավիրուսի հարցը դեռ շատ արդիական է. ինչպես պաշտպանել կյանքն ամենուր, այդ թվում` նաեւ Հայաստանում, ինչպես պաշտպանել տնտեսությունն ու աշխատատեղերը, ինչպես վերադարձնել մեր հասարակություններն իրենց նախկին վիճակին: Մենք կքննարկենք կորոնավիրուսի մարտահրավերները եւ կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին հաղթահարել այդ մարտահրավերները:
Բայց մեր հանդիպումը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում եւ դրա շրջակայքում վերջին մասշտաբային ռազմական գործողություններից հետո: Անցյալ տարվա նոյեմբերի 10-ին մոտ` 40 օր առաջ, Ռուսաստանի կողմից կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, անկասկած, կանխել է հետագա մարդկային կորուստները: Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումներ ենք ստացել երկու կողմերից էլ: Հրադադարի ռեժիմի լիակատար պահպանումը հրամայական է մնում: Մենք Եվրամիությունում լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ ակնկալում ենք, որ երկու համանախագահներն էլ կշարունակեն կամ կսկսեն (քանի որ դրանք ընդհատվել էին երկար տարիներ` մինչ (վերջին) պատերազմի բռնկումը) հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման շուրջ բանակցությունները»,- նշվում է Բորելի հայտարարության մեջ:
Նրա խոսքով` եթե Եվրամիությունը կարող է դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կողմերի հաշտեցման գործում, ապա պատրաստ է դա անել:
«Անհրաժեշտություն չկա ասելու, որ մենք աջակցում ենք Հայաստանին իր բարեփոխումներում, քանի որ նույնիսկ այսպիսի դժվար պայմաններում` այս պատերազմից հետո, կարեւոր է, որպեսզի Հայաստանը շարունակի իրականացնել իր բարեփոխումների ծրագիրը` հիմնվելով արդեն ձեռք բերվածի վրա ... Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Մինսկի խմբի (ԵԱՀԿ) եւ ցանկացած այլ անձի հետ` Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով»,- ասված է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցչի հայտարարության մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ