Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Րոպեներ առաջ Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը, հորդորում երկրի կենտրոնական իշխանությանը, այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Թուրքիայի կառավարությանը հետևել իր քայլին։
Նշենք, որ Կաստեյոնը Վալենսիայի մարզի շրջկենտրոն է, որը նշանակում է, որ տվյալ մարզի երեք շրջկենտրոնները՝ Վալենսիան, Ալիկանտեն և Կաստեյոնը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Նաև հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Ցեղասպանությունը ճանաչած 36 քաղաքներից 11-ը շրջկենտրոններ են, որոնցից են՝ Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն կամ հենց նույն Կաստեյոնը։
Նաև հավելենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։
Ներկայումս աշխատանքներ է տարվում Վալենսիայի խորհրդարանի կողմից ճանաչման համար։
Միջնորդագիրը քաղաքապետարանին է ներկայացրել Կաստեյոնում Արարատ Հայկական միության ներկայացուցիչ Նաիրա Սաֆարյանը։
Միջնորդագրի հիման վրա կազմված բանաձևի տակ ստորագրել են 5 կուսակցություններ՝ Սոցիալիստական (PSOE), Քաղաքացիական (Ciudadanos) Կոմպրոմիս (Compromís), Պոդեմոս (Podemos) և Ձախ միություն (Izquierda Unida), որին կողմ են քվեարկել նաև Ժողովրդական (PP) և ՎՈՔՍ (VOX) կուսակցությունները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ