ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին թվիթթերում գրել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հաջորդ փուլը պատժամիջոցների հաստատումն է ԵՄ Խորհրդի կողմից:
Դեկտեմբերի 10-ին ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հավանություն են տվել սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարաձգմանը:
Վճիռը, որը իրավաբանական բնույթ ունի, կընդունվի ԵՄ Խորհրդի կողմից, եւ Եվրամիության «պաշտոնական ամսաթերթում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո ուժի մեջ կմտնի:
Տնտեսական պատժամիջոցները նախապես սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին՝ ի պատասխան «Ռուսաստանի գործողությունների, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի վիճակը»: Դրանից հետո այդ միջոցներն ուժեղացվել էին 2014 թվականի սեպտեմբերին:
Տնտեսական պատժամիջոցները ներառում են ԵՄ առաջնային եւ երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաեւ զենքի առեւտրի արտահանման եւ ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ:
Տնտեսական պատժամիջոցներից բացի՝ Ռուսաստանի նկատմամբ գործում են այլ սահմանափակող միջոցներ՝ կապված «Ղրիմի եւ Սեւաստոպոլի անօրինական անեքսիայի» հետ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ