Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ

Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կաԿարևոր է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակման նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներԹուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներումԱնահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումներըՌուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասինՀուլիսի 1-ը դատախազության աշխատողի օրն է․ նշվում է դատախազության հիմնադրման 108-ամյակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմում
Աշխարհ

Ադրբեջանի հետ Նախիջեւանը կապող միջանցքի դրույթը շատ հարցերի տեղիք է տալիս. ամերիկացի վերլուծաբան

ՌԴ ու Թուրքիան շարունակում են ակտիվորեն քննարկել ԼՂ հակամարտության հարցեր: Կողմերն ունեն նաեւ անհամաձայնություններ: Անորոշ է՝ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բայդենի վարչակազմը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշնգտոնը շատ հարցեր ունի ՌԴ միջնորդությամբ հրադադարի, ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարության մասին, օրերս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրած զինամթերքի վերաբերյալ:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է՝ եռակողմ հայտարարությունը զինադադար է, այլ ոչ խաղաղության պայմանագիր, որի մանրամասները պետք է որոշվեն բանակցային ճանապարհով: Խնդրահարույց է հատկապես, ըստ փորձագետի, Ադրբեջանի հետ Նախիջեւանը կապող միջանցքի դրույթը, որը շատ հարցերի տեղիք է տալիս, ներառյալ միջանցքի վերահսկողության եւ այլ խնդիրների շուրջ: Այն խնդրահարույց է նաեւ Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունների համատեքստում:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է Հարավային Կովկասում թուրքերի հաստատման հարցը: Դա չի բխում Ռուսաստանի շահերից: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ: Չեմ բացառում, որ ռուսները կարող են ներքաշվել շատ ավելի լայն հակամարտության մեջ: Եվ այդ դեպքում սա իսկապես վտանգավոր սցենար է, երբ ՌԴ հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի անդամի հետ»,- ասում է նա:

Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալին օրերս ընդգծել է, որ Անկարան համաձայն չէ ԼՂ հակամարտությունում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումների հետ: Նրա կարծիքով արեւմտյան տերությունները պետք է որպես ձեռքբերում դիտարկեն Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը:

«Եթե նրանք հարց բարձրացնեն ռուսների այնտեղ ներկայության մասին առաջիկա հինգ գումարած հինգ տարիներին, ապա առաջարկում եմ հիշել պատմությունը: Ռուսներն այնտեղ են ավելի քան 100 տարի: Եթե նրանք իսկապես մտահոգված են ՌԴ ռազմական ներկայությամբ, ապա կարող են խնդրել Հայաստանի կառավարությանը վերջ դնել ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին»,- ասել է նա:

Ղարաբաղն այսօր գտնվում է հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Մոսկվայի համար այն ունի ռազմավարական նշանակություն, որը ՌԴ չի ցանկանում կորցնել, նշում է վերլուծաբանը:

Այսօր ԼՂ հարցը շարունակում է գտնվել ռուս-թուրքական երկխոսության կենտրում: ՌԴ ԱԳՆ տեղեկությամբ, դեկտեմբերի 10-ին ՌԴ ու Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ երկու երկրների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման համար:

Մայքլ Ռուբինի կարծիքով, սակայն, այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պարունակում է սպառնալիքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ հաշվի առնելով ռուսական եւ թուրքական ռազմական ներկայությունը:

«Ալիեւը կարող է խոսել հաղթանակի մասին, բայց նա հիմնականում կորցրել է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Միեւնույն ժամանակ, հատկապես հայկական ընդդիմության շրջանում գոյություն ունեն մոտեցումներ, որ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի պատճառով առկա են անվտանգության սպառնալիքներ, ապա, միգուցե, հնարավոր է անվտանգություն ձեռք բերել ՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով ՌԴ-ի հետ, անգամ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին»,- նշում է Ռուբինը:

Նա այս առումով կարեւորում է ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում: Ըստ նրա, Վաշինգտոնը դասեր քաղեց Թրամփի ու Օբամայի օրոք այս տարածաշրջանի խնդիրներն անտեսելուց, սակայն նոր վարչակազմի մոտեցումներն այս հարցերում դեռեւս պարզ չեն: Պատրաստ է արդյոք Բայդենի կառավարությունը քայլեր ձեռնարկել՝ Մինսկի խմբի շրջանակում Թուրքիային եւ Ռուսաստանին սաստելու համար: Արդյո՞ք այս քայլերը ուշացած չեն եւ արդյո՞ք հետաքրքված կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս տարածաշրջանի հարցերով՝ հաշվի առնելով ԱՄՆ առջեւ ծառացած բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերները: Այս եւ նմանատիպ շատ այլ հարցեր, ըստ Ռուբինի, դեռեւս մնում են անորոշ: