Նիկոլը որեւէ տարբերակում չի կարող մնալ վարչապետի աթոռին
Երեւանում, Գյումրիում, Իջեւանում բողոքի գործողություններ են: Պահանջում են վարչապետի հրաժարականը: Քաղաքական ուժերը, Սփյուռքի ազդեցիկ կառույցները, ռուսաստանահայ ամենազդեցիկ գործարարները, հայ գիտնականները, համալսարանականները, մշակույթի գործիչները պահանջում են Նիկոլի հրաժարականը:
Գիտեք որն է ամենադաժանը. նման գործողություններ եւ պահանջներ չպետք է լինեին. Նիկոլը եթե փոքր ինչ նամուս եւ արժանապատվություն ունենար, ապա արդեն վաղուց հրաժարական տված կլիներ: Նա չպետք է այնքան կառչած մնար աթոռից, որ երկրում նրա հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսվեին:
Եւ եթե ինչ-որ մեկը, ինչ-որ ուժեր Նիկոլին համոզել են, որ ինչ-որ տարբերակ կա, իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար կա, որի դեպքում ինքը կմնա վարչապետի պաշտոնում, ապա նրան խաբել են:
Նիկոլը չի կարող ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնել, այլ ցանկացած քիչ թե շատ նշանակալի պաշտոն:
Այն անձը, որի կառավարման եւ գործողությունների հետեւանքով առնվազն հինգ հազար զոհ ունենք եւ տասը հազար վիրավոր, չի կարող մնալ վարչապետի պաշտոնում: Այս հարցը անգամ չպետք է քննարկվի:
Այն անձը, որի կառավարման հետեւանքով, որի կայացրած որոշումների հետեւանքով Հադրութը, Քարվաճառը, Բերձորը, Շուշին այսօր թշնամու վերահսկողության տակ են, վայրկյան անգամ չպետք է երազի, որ կարող է մնալ վարչապետի պաշտոնում:
Եւ եթե Նիկոլը դեռ հրաժարական չի տվել, պաշտոնանկ չի արվել, ապա դա դեռ չի նշանակում, որ նա կարող է պահպանել պաշտոնը: Նիկոլը հույս ունի, որ բողոքի մասնակից տղաներին եւ աղջիկներին, այդ թվում դեռ ոչ վաղ անցյալում թուրքի դեմ կռվողներին, այսպես կոչված, ոստիկանական ուժերի օգնությամբ բերման ենթարկելով կարող է պահպանել պաշտոնը, բայց չի հասկանում, չի գիտակցում, որ ավելի ու ավելի է ծանրացնում իր վիճակը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ