Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում
Այսօր աննկարագրելի ծանր տեսարան էր պաշտպանության նախարարության մոտ: Անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները պահանջում էին գործուն քայլեր իրականացնել իրենց երեխաներին հայտնաբերելու, գտնելու ուղղությամբ:
Այն ինչ կատարվում էր, չպետք է լիներ: Այս ամենը չպետք է լիներ: Անհնար էր լսել այն տղամարդուն, որը բղավում էր, որ երկու որդի է կորցրել եւ չի կարողանում գտնել նրանց, անհնար էր լսել պաշտոնյաների անհասկանալի եւ անմեղսունակ բացատրությունները:
Եւ նույնիսկ անհասկանալի է, թե ինչու այդ մարդիկ համաձայնեցին հանդիպել Նիկոլի հետ, որը հենց գլխավոր մեղավորն է, որ իրենց որդիները, եղբայրները, ամուսիններն անհետ կորած են մինչ օրս:
Եւ անհեթեթության գագաթնակետն այն է, որ ծնողների հետ հանդիպելուց հետո ասում են, թե հիմա արդեն կզբաղվեն անհետ կորած զինծառայողների հարցերով: Ապաշնորհ կառավարություն, վայրկյան առաջ հեռացեք: Դուք նույնիսկ մինչ օրս, դեռ պատերազմից առաջ մեխանիզմներ չեք մտածել ամենատարբեր ու ծանր հարցերին օպերատիվ կերպով արձագանքելու համար: Հեռացեք, որ կարող մարդիկ զբաղվեն այս հարցերով: Դուք տապալեցիք ամեն ինչ: Դուք անդադար ապացուցում եք, որ ապաշնորհ եք ամեն հարցում, այդ թվում եւ ամենանուրբ հարցերում:
Իսկ ինչ վերաբերում է անհետ կորած եւ գերության մեջ գտնվող ծինծառայողների հարցերին, ապա դա պետք է լինի այս, ինչպես նաեւ եկող կառավարության թիվ մեկ խնդիրը: Որեւէ մեկը չպետք է մնա գերության մեջ, որեւէ մեկը չպետք է համարվի անհետ կորած:
Տղերք, եթե կարող եք ներեք մեզ, ներեք մեզ բոլորիս, որ չկարողացանք կանխել այս աղետը, ներեք, որ դուք այսօր գերի եք կամ անհետ կորած: ներեք, որ չկարողացանք պահպանել ձեր թանկ կյանքները:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ