«Կան բազմաթիվ լրագրողներ, որոնք կարող են ապացուցել՝ Դուք ստում եք». գերմանական Bild-ի փոխխմբագիրը դիմել է Ալիևին
Գերմանական հեղինակավոր Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Ռոնժեյմերն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ Ալիևը ստում է:
«Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը կրկին ստում է: Մենք տեղում ենք երկու շաբաթ: Գրեթե ամեն օր և գիշեր տեսել եմ քաղաքացիական հատվածների հրետակոծում: Կան բազմաթիվ լրագրողներ, որոնք կարող են ապացուցել, որ Դուք ստում եք»,-գրել է գերմանացին:
Bild-ի գլխավոր խմբագրի տեղակալը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որում վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի խոսքերն առ այն, որ BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «կեղծ լուր է»:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «կեղծ» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ