Կազանում ահաբեկիչների բջիջ են ոչնչացրել
ԱԴԾ-ն հայտնում է ՌԴ-ում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 5 անդամի Կազանում ձերբակալելու մասին, որոնք Թաթարստանի մուսուլմանների շրջանում հավաքագրմամբ են զբաղվել։
Կազանում ահաբեկիչների բջջի գործունեությունը կանխվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ՆԳՆ ստորաբաժանումների եւ Ռոսգվարդիայի հետ համատեղ, այսօր հայտնել է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածները «իրականացրել են հակասահմանադրական գործունեություն՝ հիմնված, այսպես կոչված, համաշխարհային խալիֆաթի ստեղծման, աշխարհիկ հանրության ինստիտուտների ոչնչացման հայեցակարգի վրա եւ ուղղված գործող իշխանությանը բռնի ճանապարհով տապալելուն»։
Ձերբակալվածները հավաքների ժամանակ Թաթարստանի բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքեր են հավաքագրել մուսուլմանների, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Ձերբակալվածների բնակության վայրերում հայտնաբերվել եւ առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» կազմակերպության զգալի քանակությամբ քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, որոնք նրանք օգտագործում են ահաբեկչական գործունեության մեջ։
Անվտանգության մարմնի քննչական ստորաբաժանումը ֆիգուրանտների դեմ քրեական գործ է հարուցել։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Ազատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ Պապիկյան