Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը
Վերցնել եւ այսօր կալանավորել Հայաստանում բարձր վարկանիշ ունեցող գործչին, գործարարին, խորհրդարանական երկրորդ խմբակցության ղեկավարին, երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, երբ հազարից ավելի զոհ կա, երբ Հայաստանին նետված են բազմաթիվ մարտահրավերներ, երբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները հակահայկական եւ սպառնալիքներով լեցուն հայտարարություններ են անում, երբ ռազմաճակատի ամբողջ գծում լարվածություն է, երբ տնտեսությունը խայտառակ վիճակում է, առնվազն անմեղսունակություն է:
Գագիկ Ծառուկյանին Մացոն չի կալանավորել, Գագիկ Ծառուկյանին կալանավորել է քաղաքական իշխանությունը: Հակառակ դեպքում այսքան կայծակնային քայլերով կալանավորման որոշում գիշերվա 11-ին չէր կայացվի: Այո, դատավոր Մացոյի արարքը դատապարտելի է, բայց չհամաձայնվեր Մացոն, կհամաձայնվեր մեկ այլ Մացո: Այստեղ խնդիրը քաղաքական ղեկավարության մեջ է:
Եւ բոլորին, հանրության հատկապես առողջ հատվածին պետք է հետաքրքրի, թե ինչ նպատակ է հետապնդում Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, երբ երկրում տնտեսական խայտառակ վիճակ է, երբ Հայաստանի դեմ սպառնալիքներն աճում են, երբ ռազմաճակատում լարվածությունը հասել է կրկիտիկական կետին:
Եւ հիմա բոլորովին ժամանակը չէ, քննարկել այլ, երկրորդ եւ երրորդական հարցեր կապված Ծառուկյանի կալանավորման հետ:
Իսկ Մացոյի կերպարը դաս պետք է լինի մեզ բոլորիս համար, որ ամենամոտ ապագայում դատական համակարգն ամբողջովին մաքրենք մացոներից:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ