Իլոն Մասկը հայտարարել է 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին
Իլոն Մասկը հայտարարել է զգալիորեն ավելի էժան մարտկոցով 25000 դոլար արժողությամբ Tesla էլեկտրամոբիլ ստեղծելու մտադրության մասին, հաղորդում է Forbes-ը:
Եթե պլաններն իրականություն դառնան, նոր ավտոմեքենան ամենամատչելին կդառնա Tesla-ի շարքում: Այժմ ընկերության ամենաէժան մոդելը` Model 3 սեդանը, 37.990 դոլար արժե:
«Ինձ ամենից շատ մի բան է անհանգստացնում` այն, որ մենք իսկապես մատչելի ավտոմեքենա չունենք, եւ մենք կստեղծենք այն ապագայում: Սակայն դա անելու համար մենք պետք է իջեցնենք մարտկոցների գինը»,- ասել է Մասկը: Նա պատմել է, որ ավելի էժան էլեկտրամոբիլը պատրաստ կլինի մոտ երեք տարի անց: Միլիարդատերը նաեւ հայտարարել է. «Ժամանակի ընթացքում յուրաքանչյուր ավտոարտադրող էլեկտրամոբիլներ կունենա, որոնք կարող են երկար տարածություններ անցնել: Բայց ամեն ընկերություն չէ, որ կկարողանա գլուխ հանել արտադրությունից»:
Մասկը նաեւ ընդգծել է, որ մտադիր է տարեկան մինչեւ 20 միլիոն ավտոմեքենա արտադրել, նշում է պարբերականը: Դա գրեթե երկու անգամ ավել է ռեկորդակիր Volkswagen-ի վաճառքների անցած տարվա ծավալից: Միջոցառումից հետո Մասկը Twitter-ում շեշտել է, որ Tesla-ն 10 տարվա ընթացքում կավելացնի իր տարեկան արտադրությունը գրեթե 50 տոկոսով, իսկ գուցե նույնիսկ «մի փոքր ավելի արագ»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը