Lուսավոր, թե՞ լուսահոգի Հայաստան
Ազգային ժողովում առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ Հոդվածին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 86-րդ Հոդվածին, որով ուղղակիորեն նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
Ավելին, իմքայլականները որոշեցին, որ այն անգամ չպետք է ստորագրի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս իրավիճակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետով սահմանված լիազորությունից, նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
ԲՀԿ-ականները դիմել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը՝ երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս վճռական եւ կարեւոր պահին պետք է առավել քան հստակ դիրքորոշում հայտնի, այլ կերպ ասած, մասնակից դառնա Բարգավաճ Հայաստան խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին: Ի վերջո, հիմա որոշվում է Հայաստանի հետագա ճանապարհը, այլ նաեւ նույն Լուսավոր հայաստանի ապագան: Խմբակցության որոշումից է կախված, թե մենք կունենանք Լուսավոր Հայաստան, թե լուսահոգի Հայաստան:
Հանրությունը սպասում է Լուսավոր Հայաստանի որոշմանը, որից շատ բանով կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումը, եւ այն, թե ինչ հունով է ընթանալու մեր երկիրը կամ ընթանալու է, թե՝ ոչ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ