Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան

Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

–Պարոն Բոզոյան, հնգամյա իր ծրագրի մեջ մեր կառավարությունը մատը դրե՞լ է այնպիսի կետերի վրա, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը, ընդհանրապես` երկրի առաջընթացին:

–Բավականին բարդ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում վերջին տարիներին բոլոր կառավարություններն էլ փորձում են ինչ–որ խնդիրներ լուծել, ձգտում են տնտեսական զարգացման, սոցիալական իրավիճակի բարելավման: Բայց դրական փոփոխություններ, ըստ էության, մինչ այս պահը դեռ չկա: Եվ իմ կարծիքով այս ամենի հիմքում շատ ավելի ֆունդամենտալ և շատ ավելի խորքային խնդիրներ կան, քան բուն տեխնիկական լուծումներն են:

–Եվ որո՞նք են այդ ֆունդամենտալ խնդիրները:

–Պետք է մթնոլորտը փոխվի երկրում, վստահություն ձևավորվի, պետության նկատմամբ հավատ արթնանա մարդկանց մոտ: Իսկ մեզ մոտ պետության նկատմամբ հավատ չկա, և այդ հավատի բացակայության պատճառով մարդիկ հեռանում են երկրից: Դրա հետևանքով կրճատվում է սպառողական շուկան: Իսկ ոչ մի տնտեսական փոփոխություն չի կարող լուրջ հաջողության հանգեցնել, եթե քո շուկան փոքրանում է ու քո բնակչությունը հեռանում է երկրից:
Ես պարզապես նշեցի երկու գործոն, որոնք ավելի հասարակական հնչեղություն ունեն, քան զուտ տնտեսական խնդիրներ են: Էլ չեմ խոսում տնտեսական–տեխնիկական խնդիրներից: Հատկապես բիզնես միջավայրի բարելավման մասին, որը ոչ միայն տեխնիկական բնույթի` ֆիրմաներ բացելու հետ կապված հարցերի դյուրացման խնդիր է, այլ կարևորվում են բուն բիզնես վարելու և համապատասխան միջավայր ձևավորելու հարցերը:
Մեր տնտեսությունը գերմենաշնորհված է, բոլորս էլ գիտենք: Մարդիկ վհատված են այս վիճակից: Եվ միակ տարբերակը, որն ապագա ունի, արտահանման ոլորտն է: Արտահանումը կարող է բիզնեսը զարգացնելու հնարավորություն տալ:

–Արդեն մոտ տասը ամիս է, ինչ գործում է Կարեն Կարապետյանի կառավարությունը, բայց այն դեռևս ձեռք չի տալիս համակարգային տվյալ խնդիրներին: Այդ դեպքում այս կառավարության քաղաքականությունը տնտեսության զարգացման վերաբերյալ կարո՞ղ ենք բնութագրել կոսմետիկ:

–Ես զերծ կմնամ նման բնութագրումներից: Որովհետև եղած խնդիրները քաղաքական բնույթի խնդիրներ են: Կարեն Կարապետյանը՝ որպես վարչապետ, այն տիրույթում, որտեղ գործում է, դրական իմիջ է ձեռք բերել և հանրության շրջանում նրա նկատմամբ կա որոշակի վստահություն:
Բոլորն էլ հասկանում են, որ, ըստ էության, նա պետք է փոխի երկրի օրակարգը: Որովհետև տնտեսական բարեփոխումները ներկա պայմաններում կաշկանդված են որոշակի սահմանափակումներով: Երբ երկրում չկա վստահության մթնոլորտ, տնտեսության մեջ ոչ մի ֆունդամենտալ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Ի վերջո, վստահության մթնոլորտն է գլխավոր մեսիջը` ուղղված գործարար այն շրջանակներին, որոնք ներդրումներ են անում, հեռանկարային ծրագրեր են մշակում` հավատալով, որ կարող են հաջողությունների հասնել թե՛ ներքին շուկայում, թե՛ արտահանման գործում:

–Եթե այս ամենը չկա, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է մինչև այժմ:

–Ես չէի ցանկանա հոռետեսական գնահատական տալ, որովհետև, ինչպես ասում են, հույսը մեռնում է վերջում: Առանց այդ էլ հասարակությունը հուսահատ վիճակի մեջ է, ես էլ չեմ ցանկանում իմ լուման դնել այդ վիճակի մեջ: Հուսանք, որ այնուամենայնիվ նրան կհաջողվի այդ փոփոխություններն անել:
Բայց ես մի բան կարող եմ ասել` եթե նա մնա այն սահմաններում, որտեղ մինչև այժմ գործում է, ապա հաջողության չի հասնի: Նա պետք է տնտեսական խնդիրների լուծումներն այլ հարթություն տեղափոխի: Նույնիսկ տնտեսական քաղաքականության մեջ կան քաղաքական բանաձևեր: Օրինակ, նախկին վարչապետերից մեկն ասում էր, որ մենք պետք է ձևավորենք Հայկական աշխարհ: Մի կողմ թողնենք, թե այդ ուղղությամբ ինչ արեց: Պարզապես նման ձևակերպումները շատ կարևոր են, որպեսզի մեսիջ տան հասարակությանը, թե տնտեսական ինչպիսի ուղի է բռնել կառավարությունը:
Իսկ մենք նման մեսիջներ առնվազն չենք ստանում ներկա կառավարությունից: Ընդամենը մեզ են տրամադրվում տեխնիկական լավ լուծումներ, որոնք երևում են միկրոմակարդակներում: Այսինքն` դրանք տեսնում են գործարար շրջանակներում: Սակայն դրանք շատ չնչին քայլեր են, որպեսզի գործարարությամբ զբաղվող մարդիկ ոգևորվեն: Որովհետև, երբ երկրում ընդհանուր մթնոլորտը վատն է, չկա ոգեղենություն, ապա դրական հետևանքներն այն չեն լինելու:
Օրինակներ բերեմ. Հայաստանը հայտնվել է հսկայական մեծ պարտքերի տակ, արդեն առաջ են գալիս պարտքերի վճարման հարցերը: Բայց եթե չլինի լուրջ տնտեսական աճ, չլինեն լուրջ ներդրումներ, Հայաստանը դառնալու է խիստ անհեռանկարային երկիր: Անգամ անվտանգության խնդիրներ են ծագելու:
Եվ դրա հետևանքը. միջազգային կառույցները, չհավատալով որ մեր երկիրը կարող է սպասարկել պարտքերը, մեզ պարտադրեցին նոր Հարկային օրենսգիրք, որը հնարավորություն կտա հարկային հավաքագրումների ծավալները մեծացնել: Դրանով արդեն նրանք վստահ կլինեն, որ մեր երկիրը կկարողանա իրենց պարտքերը վերադարձնել: Իսկ այս Հարկային օրենսգիրքը, որը կիրառության մեջ կմտնի 2018 թվականից, ըստ էության ավելի է վատացնելու տնտեսական վիճակը:
Գտնվելով փակուղու առաջ` ներկա խաղի կանոններով գործելու, ներկա ստանդարտներով շարժվելու պարագայում, ես վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի:

Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: