Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Իրականում եղավ պատասխանի իմիտացիա

Գագիկ Ծառուկյանի ելույթը, երկրի իրավիճակի վերաբերյալ տրված գնահատականները եւ իրավիճակից դուրս գալու ուղիների մատնանշումը հունից հանել են իմքայլականներին եւ նրանց առաջնորդներին: Դրա վառ վկայություններից մեկը ելույթից քիչ անց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի սպառնալիքներով լեցուն ֆեյսբուքյան գրառումն էր: Պատահական չէ, որ այս գրառումից հետո շատերը, այդ թվում եւ ԲՀԿ-ական պատգամավորները ենթադրեցին, որ հրապարակման հեղինակը բոլորովին էլ Մանեն չէ: Ձեռագիրը գռեհիկ կերպով մատնում է հեղինակին՝ քրեական գործեր, խլել եւ այլն։

Ասել, թե անսպասելի էր, որ Գագիկ Ծառուկյանի ելույթին կհետեւեր արձագանք՝ իհարկե, այդպես չէ։ Բոլորովին հակառակը, սպասելի էin շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի գրագետ պատասխաններ, գուցե՝ հակահարված։

Իրականում եղավ շատ թույլ, մեկ հոգու հրահանգով՝ մի խումբ իմքայլականների եւ ցուցափեղկին մնացած ՀԱԿ-ականների ռեակցիա։ Շատ անհամոզիչ։

Հիմա սոցցանցերում փորձ է արվում իմիտացիա ստեղծել, թե հանրությունը պատասխանում է Գագիկ Ծառուկյանին եւ վրդովված է, բայց իրականում սա միայն եւ միայն իմիտացիա է: Մեզ հայտնի մի մարդ, կրկին բուն բան ու գործը թողած ֆեյսբուքից դուրս չի գալիս եւ տարատեսակ հակածառուկյանական եւ հակաԲՀԿ-ական ստատուսներ է գրում, որոնք տարածում են իմքայլականները եւ նրանց արբանյակները, ինչպես նաեւ վերջին շրջանում բուծված ֆեյքերի բանակը:

Հանրությունն իրականում միայն քննարկում է Գագիկ Ծառուկյանի ելույթը եւ նրա դեմ արտահայտվելու որեւէ մտադրություն չունի: Հանրությունն այսօր հումանիտար աղետի մեջ է եւ հույսի դուռ է ուզում տեսնել։

Դժվար է Գագիկ Ծառուկյանի դեմ գրագետ արշավ իրականացնել։ Փաստարկները թույլ են, իսկ իրականությունը, որում այսօր հայտնվել է պետությունը՝ ողբերգական։

Լայն հանրությունը շատ լավ հասկանում է ում մեղքով է. 

ա. Հայաստանը տապալել հակակորոնավիրուսային պայքարը եւ հայտնվել այս ցուցանիշով ամենավերջին տեղերից մեկում, եթե ոչ ամենավերջում

բ. Հիվանդանոցները չեն բավարարում խիստ բուժօգնության կարիք ունեցողներին

գ. ՀՀ քաղաքացին չի կարողանում կորոնավիրուսային թեստ հանձնել

դ. Հայաստանի տնտեսությունը քարուքանդ եղել

ե. Դադարել օտարերկրյա ներդրումները

զ. Երկրում առաջացել ատելության վտանգավոր մթնոլորտ

է. Պատվերով հարուցվում քրեական գործեր եւ հետապնդվում քաղաքական մրցակիցները

ը. Ձախողվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

թ. Երկրի թիվ մեկ պաշտոնյան ժամեր շարունակ զվաղված ֆեյսբուքյան գրառումներով եւ ոչինչ չտվող լայվերով

ժ. Նշանակվում հանրաքվե օրենքների կոպտագույն խախտումներով, իսկ հետո այն չեղարկվում Սահմանադրության ամենակոպիտ խախտումով:

Թվարկումը կարող ենք շարունակել եւ մեր այբուբենի տառերն էլ կարող է չհերիքեն եւ մենք եւս անցնենք a b c–ին, բայց հիմա բավարարվենք այսքանով եւ ՔՊ-ականներին հորդորենք վերադառնալ իրականություն: Դուք մսխեցիք հանրային վստահության ահռելի ռեսուրսը, այն դրական եւ բարձր նպատակների, երկրի զարգացմանը եւ առաջընթացին նպաստելու փոխարեն փորձեցիք օգտագործել նեղ անձնական հաշվեհարդարներ տեսնելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, բացարձակ իշխանության հասնելու համար: Փորձեցիք եւ տապալվեցիք: Հիմա երկրի տնտեսությունը քանդվել է, իսկ վարակը խժռում է մարդկանց առողջությունը եւ կյանքը։ Գագիկ Ծառուկյանն այստեղ որեւէ մեղք չունի։

Գեղամ Նազարյան

Top-News.am