Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Անլրջության գագաթնակետին

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը, կինը եւ երեք դուստրերը վարակվել են կորոնավիրուսով: Տարօրինակ է, բայց այդ մասին նա հայտարարեց ժպիտը դեմքին, հարուցելով Հհ քաղաքացիների զարմանքն ու տարակուսանքը: 

Սրանով, իհարկե, Փաշինյանը եւ նրա ընտանիքի մյուս անդամները չբավարարվեցին: Թեսթը հանձնելուց հետո վարչապետի դուստրերը հանրային վայրում էին՝ Ենոքավանի հանգստյան գոտում, իսկ ինքը՝ արդեն հիվանդության փաստը հայտնի դառնալուց հետո մասնակցեց քննարկումների, խորհրդակցությունների:

Հիմա այսքանից հետո ինչպես շարքային ՀՀ քաղաքացին լուրջ վերաբերվի կորոնավիրուսային համավարակին: ՀՀ քաղաքացին տեսնում է, որ վարչապետը, որը հիվանդ է կորոնավիրուսով, ոչ միայն չի մեկուսացել, ոչ միայն հիվանդանոցում չէ, այլ անում է այն, ինչ անում էր մինչ հիվանդությունը: Ինչ մտածի ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի մասին, երբ թեսթը հանձնելուց հետո Փաշինյանի աղջիկներն ապրում են ակտիվ կյանքով: Բնականաբար, ՀՀ քաղաքացին մտածելու է, որ կամ կորոնավիրուսն ամբողջովին հորինվածք է կամ եթե կա էլ, ապա իրենից որեւէ վտանգ չի կարող ներկայացնել:

Իսկապես, եթե կորոնավիրուսը լիներ կամ եթե լիներ ծանր հիվանդություն, ապա Փաշինյանը պետք է որ գոնե մեկուսանար կամ այդ լուրը հայտնելուց ժպիտը դեմքին չլիներ: Հիմա ի՞նչ է ստացվում, որ մի կողմից ժողովրդին պարտադրում են այս շոգին քիմիական բաղադրությամբ ձեռնոցներ կրել, անգամ բաց տարածքներում դիմակ կրել, իսկ իրենք թքած ունեն հիվանդության վրա:

Հիմա նայենք պաշտոնական թվերին եւ այն համադրենք Չինաստանի եւ հարեւան Վրաստանի հետ: Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 500 մարդ, մահացել 19: Սրանք պաշտոնական թվեր են: Նույն օրը Վրաստանում վարակվել է ընդամենը երկու հոգի: Հիմա ամենակարեւորը: Համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում վարակվել է 85 հազարից էլ քիչ մարդ: Սա նույնն է, եթե Հայաստանում համավարակի ընթացքում վարակվեր ընդամենը 120 մարդ: Հիշեցնենք, որ Չինաստանում 700 անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում:

Հայաստանում մեկ օրում վարակվում է 500-ից ավելի մարդ: Անգամ Վրաստանն է հայտարարում, որ Հայաստանի քաղաքացիների առաջ չի բացի սահմանը: Սա պետության համար ամոթ է: Եւ այսքանից հետո լրջանալու ոչ մի նշան: Ոչ համավարակի դեմն են առնում, ոչ համավարակին լուրջ վերաբերում, բայց մարդկանց կոչ են անում մնալ տանը, այն էլ սովետական տարիները հիշեցնող ձեւական միջոցառումներով, պարտադրում ձեռնոց եւ դիմակ կրել, երբ այդպես էլ որեւէ մեկը չհիմնավորեց, թե ինչու առողջ մարդը պետք է դիմակ կամ ձեռնոց կրի:

Ավելին, մնում է հարց, թե ինչու արտակարգ դրության ամենասկզբում չպահանջվեցին դիմակներ եւ ձեռնոցներ, երբ սուպերմարկետներում իրար գլխի բարձրացած առեւտուր էին անում, երբ փակվել էին շատ հիմնարկներ, խանութներ, սրճարաններ, ռեստորաններ:

Հ.Գ. Լուսանկարն արվել է այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսով հիվանդ է ինքը եւ ընտանիքի անդամները: Իսկ սա երեւանյան զբոսայգիներից մեկն է: Խանութում, բանկերում մարդկանց շնչահեղձ են անում դիմակներով, իսկ զբոսայգում ծուլանում են մարդկանց հորդորել իրար քիթ չմտնել: Դե արի ու այսքանից հետո պատասխանիր հարցին՝ հիմա կորոնավիրուս կա, թե՝ ոչ:

Գեղամ Նազարյան

Top-News.am