Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Ձախողված վարչախմբի վտանգավոր խաղերը

Ընդամենը երկու տարում բոլոր ոլորտներում, այդ թվում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ճակատում ձախողված վարչախումբը, որը նաեւ սկանդալային պատմությունների մեջ է ներքաշված, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, որոշել է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը առկա խնդիրներից, ձախողումներից շեղելու համար եւս մեկ վտանգավոր նախաձեռնությամբ հանդես գալ, որը երկիրը մեկ անգամ եւս կբաժանի սեւի եւ սպիտակի:

Վարչախումբը մտադիր է եւս մեկ փաստահավաք խումբ ստեղծել, որը ունենալու է աննախադեպ լիազորություններ, որն ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, դատախազությունը եւ ոստիկանությունը միասին վերցրած, եւ որը զբաղվելու է 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ 2018թ. ապրիլ Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներով:

Զավեշտն այն է, որ այս վարչախումբը, որը տապալել է համավարակի դեմ պայքարը, որի անգործության հետեւանքով կորոնավիրուսի հետեւանքով մենք ունենք աշխարհում աննախադեպ մահվան դեպքեր, որը ձախողել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը քարուքանդ է արել տնտեսությունը, որը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որը ապօրինաբար ազատությունից զրկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը երկիրը բաժանել է սեւի եւ սպիտակի, որը իրենց գործը տապալած նախարարներին եւ փոխնախարարներին հսկայական պարգեւավճարներ է բաժանել, ինքն իրեն հռչակել է իդեալական եւ անսխալական ու մտադիր է քննել բացառապես մինչեւ 2018թ. ապրիլ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները:

Բնականաբար, նաեւ հարց է առաջանում, թե Հայաստանին նման հանձնաժողովն ինչու է պետք, այն էլ այսքան մեծ լիազորություններով: Եթե կա կոնկրետ դեպք, կոնկրետ տուժող, ի վերջո նա կարող է դիմել համապատասխան մարմիններին եւ գործին ընթացք կտրվի: Սա պարզից էլ պարզ է: Ի՞նչ նպատակ է հետապնդում անցյալը փորփրելը: Իհարկե, նպատակը պարզ է՝ ճնշել քաղաքական ընդդիմախոսներին, ժողովրդի ուշադրությունը շեղել խնդիրներից եւ փորձել բացարձակ բռնապետություն հաստատել՝ գեղեցիկ փաթեթավորմամբ:

Մասնագետներն արդեն իսկ շեշտում են, որ հրապարակված նախագիծը լեցուն է հակասահմանադրականությամբ: Միայն սա բավական է, որ այն մերժվի, բայց այն նաեւ պետք է մերժվի մեկ այլ կարեւոր պատճառով: Փաստահավաք խմբի աշխատանքն ավելի է թուլացնելու Հայաստանը, ավելի է խոցելի դարձնելու, երկրի պառակտումը մեծանալու է, իսկ ատելության մթնոլորտը հասնելու է գագաթնակետին:

Ի՞նչ տեղի կունենա, եթե ստեղծվի այս փաստահավաք խումբը եւ այն սկսի «ուսումնասիրել» մարդու իրավունքների զանգվածային խախտումները, սեփականության իրավունքի խախտումները, ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը, հանրաքվեները, ընտրությունները եւ շատ ու շատ այլ իրադարձություններ: Հասկանո՞ւմ եք չէ, որ երկիրը առաջ շարժվելու փոխարեն հայտնվելու է անդունդից էլ ներքեւ եւ այնտեղից դուրս գալ այլեւս չի ստացվելու:

Ո՞ւմ է սա ձեռնտու: Պարզ է, միայն մեր երկրի հակառակորդներին: Վերցնել եւ արհեստական խնդիրներ ստեղծել, վերցնել եւ փորփրել անցյալը, երբ մեզ մոտ ոչ քաղաքացիական պատերազմ է եղել, ոչ ցեղասպանություն, ոչ զանգվածային բռնաբարություններ, ոչ էլ այլ զանգվածային ծանր հանցագործություններ:

Ի՞նչ է անելու այս խումբը. չեղարկելո՞ւ է 1995թ. խորհրդանական ընտրությունների կամ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կամ չեղյալ է համարելու մինչեւ 2018թ տեղի ունեցած ընտրությունների, այդ թվում նաեւ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպե՞ս են հետաքննելու բանակում մահվան դեպքերը, ինչպես են որոշելու սեփականության իրավունքի խախտումները:

Այս հանձնախումբը, եթե ստեղծվի, ապա վերջին ծանր հարվածն է հասցնելու մեր պետությանը: Եթե վերցնում են եւ փորփրում անցյալը, եթե որոշում են սեփականության վերաբաշխում անել, եթե որոշում են իրենց վեր դասել ԱԱԾ-ից, ոստիկանությունից, ՀՔԾ-ից, ապա հետեւանքները ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում եք: Մարդկանց թշնամացնելու են միմյանց դեմ, մարդկանց ստիպելու են ֆինանսական շատ թե քիչ խնայողությունները տեղափոխել Հայաստանից՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:

Չգիտես ում փողերով սնվող հկ-նե՞րն են իրականացնելու արդարադատություն: Մի՞թե այս աստիճան ենք ընկել: Իհարկե, ամեն ինչ պետք է անել, որ նման փաստահավաք խումբ չստեղծվի: Մենք ռեսուրսներ չունենք, որ ձրիակերների հերթական խմբին կերակրենք, որ նրանք փորփրեն անցյալը, երկիրը պառակտեն, թշնամանքի մթնոլորտը մեծացնեն, ունենալով հսկայական լիազորություններ, բայց չունենալով պարտականություններ:

Top-News.am