Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

ՄԻԵԴ. Արդարադատության տանող ճանապարհ

Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց իր խորհրդատվական կարծիքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ, ինչպես նաեւ դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո՝ չկա պատիժ առանց օրենքի։

Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող թերեւս ամենակարեւոր հարցին՝ նրան մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածին, ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։

Մեղմ ասած, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի հրապարակումից հետո կտրուկ ընկավ մեղադրող կողմի, նրանց թիկունքում կանգնածների տրամադրությունը: Ճիշտ է, հանրային կարծիքի վրա ազդելու համարփորձ արվեց տպավորություն ստեղծել, թե ՄԻԵԴ-ը հավանություն է տվել մեղադրող կողմի գործողություններին, բայց այդ փորձերն այնքան թույլ եւ ծույլ էին, որ անգամ իրենք չհավատացին իրենց ասածին:

ՄԻԵԴ-ի կարծիքի հրապարակումը խորհրդանշական է, այն արդարադատության տանող ճանապարհի սկիզբն է: Նույնիսկ գլխավոր դատախազի մամուլու խոսնակի ֆեյսբուքյան գրառումը վկայեց, որ գլխավոր դատախազությունում հասկացել են, թե ինչ է ասել ՄԻԵԴ-ը եւ պարզապես ցանկանում են ժամանակ շահել:

Անկասկած, ՄԻԵԴ-ը ճանապարհ բացեց դեպի արդարադատություն, եւ շուտով արդարադատությունը հաղթելու է, բայց տեսեք, թե ինչ գնով: Հայաստանի հեղինակությանը, Հայաստանի միջազգային կշռին ծանր հարվածներ հասցնելու գնով: 

Ըստ էության ՄԻԵԴ-ում ասել են այն, ինչ երկար ժամանակ պնդում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Պարզից էլ պարզ է, որ եթե Եվրոպական դատարանը ՀՀ երկրորդ նախագահին մեղսագրվող 300.1 հոդվածում խնդիր չտեսներ, չէր անդրադառնա այս հարցին, այն էլ նման ձեւակերպումներով:

Մի շատ կարեւոր հանգամանք եւս. խորհրդատվական կարծիքում հստակ նշված է, որ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային, իսկ նույն այդ պրակտիկան մենք ունենք: Մի՞թե դատախազությունում մոռացել են «Յոթի գործ»-ի մասին: Ի դեպ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հիմնական պատճառը հենց այդ հետադարձ ուժի սկզբունքի կիրառումն էր:

Այսպիսով, եթե անգամ ՄԻԵԴ կարծիքի հրապարակումից հետո դատախազոսւթյունում համապատասխան եզրահանգումներ չանեն, եթե համապատասխան եզրահանգումներ չանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ապա մենք մեկ անգամ եւս կհամոզվենք, եւ ոչ միայն մենք, այլ նաեւ նույն ՄԻԵԴ-ը եւ միջազգային հանրությունը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Պետության հեղինակությունից եւ առաջընթացից չի բխում, որ երկրորդ նախագահը, որը մեր երկրի կայացման եւ զարգացման, Արցախի ազատագրման հարցում հսկայածավալ ներդրում ունի, հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, զրկվի ազատությունից, այն էլ, ինչպես պնդում են մասնագետները, ծայրից ծայր հոինված գործով:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ ՄԻԵԴ-ն իրեն ուղղված երրորդ հարցին պատասխանելիս շեշտել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող հոդվածը հստակության խնդիր ունի: Եվրոպական դատարանն, ինչպես նախկինում բազմաթիվ անգամներ նշել են երկրորդ նախագահի փաստաբանները, պնդում է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել, կարող է լինել իրավաչափ միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է եւ կանխատեսելի, ինչը, այս դեպքում ակնհայտորեն գոյություն չունի:

Հիմա, երբ արդեն ունենք ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, որը որքան էլ ցանկանան այս կամ այն կերպ մեկնաբանել, բավական հստակ է եւ պարզ, անհրաժեշտ է գնալ առաջին քայլին՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո արդեն խորանալ հարուցված քրեական գործի մեջ եւ հասկանալ, թե ովքեր են պատվիրատուները եւ ովքեր են հորինել բազմաթիվ հարցեր առաջացնող այս գործը:

Գեղամ Նազարյան

Top-News.am