Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչեւ հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով
Վլադիմիր Պուտինը համաձայն չէ, որ Ռուսաստանից սկսել են «հեռու սողալ» ոչ միայն հեռավոր, այլ նաեւ մերձավոր հարեւանները: Այս մասին «20 հարց Վլադիմիր Պուտինին» հատուկ նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը:
«Սա այդպիսի բան չեմ տեսնում: Ո՞վ սկսել հեռու սողալ», - ասել է Պուտինը: Իսկ երբ լրագրողը նշել է Վրաստանին, նա պատասխանել է. «Նրանք ոչ թե հեռու են սողացել, այլ մի կողմ են թռել»:
«Եվ մենք այստեղ որեւէ կապ չունենք: Այդ նրանք թող շնորհակալություն հայտնեն Միխայիլ Նիկոլաեւիչին [Սահակաշվիլի]»,- հավելել է Պուտինը: Նրա խոսքով` երբ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր, նրանք չեն խոսել, եւ Պուտինն անընդհատ նախազգուշացնում էր զրուցակցին ուժի կիրառմամբ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրը լուծելու փորձերի մասին: «Ոչ, ոչ, ես դա երբեք չեմ անի, - փոխանցել է Պուտինը Սաակաշվիլիի պատասխանը:- Եւ առաջ գնաց: Առաջ գնաց ու ստացավ»:
ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ Սաակաշվիլին «մարտյան կատվի պես» մինչեւ հիմա վազում է հրապարակներով ու տանիքներով


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը