Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերը Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին ՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերը Մենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումները Չեմ վերցնի մանդատ. Ալեն Սիմոնյան Նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի Վարդանյանը Մեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Եթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Դեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասինՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերըՄենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումներըՉեմ վերցնի մանդատ. Ալեն ՍիմոնյանՆույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակըՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի ՎարդանյանըՄեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքներըՖրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվելԵթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններովԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներՀՀ վարչապետը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր ԼայենինՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհըՎենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է ՀայաստանԻրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ ՎենսԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետոՎենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կանՄիացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարենՀարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԴոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցություններըՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴեսպան Խաչատրյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդում ներկայացրել է COP17-ի և Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական ընթացքըԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվի
Աշխարհ

Նազարբաեւի դստերն ու թոռանը պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 մլն դոլարի օրինական ծագումը

Պարզվել է, որ Լոնդոնում շքեղ անշարժ գույքը, որի վրա անցյալ տարի կալանք էր դրվել որպես «չհիմնավորված հարստություն», ղազախ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի դստեր եւ թոռան սեփականությունն է: Նրանց պարտավորեցրել են ապացուցել ավելի քան 100 մլն դոլարի օրինական ծագումը, որով բրիտանական մայրաքաղաքի պերճաշուք շրջաններում գնվել են 2 առանձնատներ եւ շքեղ բնակարաններ, փոխանցում է BBC-ն:

Երկրի ամենաթանկարժեք փողոցներից Բիշոփս ավենյուում լավ պահպանվող առանձնատունը՝ ստորգետնյա լողավազանով եւ կինոթատրոնով, Հայգեյթ հեղինակավոր շրջանում տունը եւ Չելսիում ահռելի բնակարանը կալանավորվել էին անցյալ տարվա գարնանը բրիտանական իրավապահ մարմինների հայցի հիման վրա: Իշխանություններն այդ ժամանակ հայտնել էին, որ անշարժ գույքը կապ ունի քաղաքական նշանակալի դեմքի հետ, բայց չէին հայտնել ո՛չ հասցեներ, ո՛չ անուններ:

Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը երեքշաբթի թույլ է տվել այդ տեղեկությունները հրապարակայնացնել՝ չընդունելով սեփականատերերի առարկությունները: Պարզվում է՝ սեփականատերերն են Ղազախստանի Սենատի խոսնակ եւ Նուրսուլթան Նազարբաեւի դուստր Դարիգա Նազարբաեւան եւ նրա ավագ որդի Նուրալի Ալիեւը կնոջ՝ Աիդայի հետ: Նրանք դատարանում վիճարկում են իրենց անշարժ գույքի վրա դրված կալանքը, որն ավելի քան 100 մլն դոլարով գնվել էր մի քանի տարի առաջ: Դրա ընթացիկ շուկայական արժեքը կարող է շատ ավելին լինել:

Կալանքը նոր արշավի առաձին ակտերից մեկն է՝ ուղղված Բրիտանիայում տներ գնելու միջոցով կասկածելի կապիտալի լվացման դեմ պայքարին: Այս պայքարի գործիքը օրդերն է, որը թույլ է տալիս գույքը բռնագրավել, եթե տերը չի ապացուցում, որ այն արդար ճանապարհով է ձեռք բերել:

Այդպիսի առաջին օրդեր է տրվել դեռեւս 2018 թվականին Ադրբեջանից պետական բանկիրի կնոջը, որը հայրենիքում դատապարտվել էր յուրացման համար: Կինն այն վիճարկել էր, եւ միայն վերջերս է դատարանը դրել դեբյուտային գործի վերջակետը: Դատարանը մերժել է Զամիրա Հաջիեւայի առարկությունները եւ այդպիսով վերացրել վերջին խոչընդոտը, որ օրենքը գործի ամբողջ ուժով, իսկ հակալվացման արշավը նոր մակարդակի է դուրս եկել:

Եվ ահա մինչեւ դատարան է հասել երկրորդ գործը:

Անշարժ գույքը ձեւակերպվել է երեք օֆշորում, որոնք գրանցված են Նիդեռլանդական Անթիլյան կղզիներում, Պանամայում եւ բրիտանական անդրծովյան Անգիլիա տարածքում: Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) քննիչների կարծիքով՝ տները գնվել են Նուրալի Ալիեւի հոր եւ Դարիգա Նազարբաեւայի նախկին ամուսնու՝ Ռահաթ Ալիեւի հանցավոր եկամուտներով:

Նազարբաեւի երբեմնի ազդեցիկ, իսկ ներկայումս հանգուցյալ փեսան շնորհազրկվել էր 2000-ականների սկզբին, երկրից հեռացել էր, հեռակա դատապարտվել, Ավստրիայում կալանավորվել եւ արդյունքում 2015 թվականին մահացած էր հայտնաբերվել բանտային խցում:

2014 թվականին լողավազանով առանձնատունը գնելու պահին Նուրալին դեռեւս 30 տարեկան չկար, բայց արդեն հասցրել էր ղեկավար պաշտոններում աշխատել ղազախական բանկերում եւ ընկերություններում: 2014 թվականի վերջին նա պետական ծառայության էր անցել եւ 2 տարի զբաղեցրել մայրաքաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը:

Այս ընթացքում նրա հայրը ավստրիական բանտում դատի էր սպասում՝ 2 բանկիրների սպանության մեղադրանքով: Նա Դարիգայից ամուսնալուծվել էր 2007 թվականին, ուստի չի կարող կապ ունենալ լոնդոնյան անշարժ գույքի հետ, որը գնվել է 2008 թվականից հետո՝ դատարանում պնդել է կալանավորված կացարանների սեփականատերերին ներկայացնող փաստաբանը:

Նա ասել է, որ գործը հիմնազուրկ է, եւ քննիչներին մեղադրել է «աշխարհի մասին անհեթեթորեն նահապետական պատկերացումներ» ունենալու մեջ. Նազարբաեւան ինքնուրույն կին է եւ կարող է ինքը վաստակել:

Փաստաբանների եւ ընտանիքի խոսքով՝ իրենք NCA են ներկայացրել բոլոր փաստաթղթերն այն մասին, թե ինչպես է Նազարբաեւան կառավարում իր փողերը եւ ինչպես է կազմակերպվում անշարժ գույքի ձեռքբերումը՝ հարկման օպտիմալացման նպատակով: