Շվեդ ֆուտուրոլոգը նշել է մարդկության ոչնչացման 6 սցենարները
Գոյություն ունեն մարդկության ոչնչացման մի քանի հիմնական սցենարներ՝ կլիմատիկ ճգնաժամ, սուպերհրաբխի ժայթքում, գլոբալ համաճարակ, երրորդ համաշխարհային պատերազմ, արհեստական ինտելեկտ եւ աստղակերպի անկում: Նման կանխատեսում է արել շվեդական Ապագայի հետազոտությունների ինստիուտից ֆուտուրոլոգ Քարիմ Ջեբարին, հաղորդում է Planet today-ը:
Նա նշել է, որ կլիմատիկ ճգնաժամը քիչ հավանական է, որ կհանգեցնի մարդկության լրիվ ոչնչացման:
Խոսելով համաճարակների մասին՝ Ջեբարին հիշել է կորոնավիրուսը, որը տարածվում է ամբողջ աշխարհում: Նա նշել է, որ դա եւս չի կարող ոչնչացնել մարդկությանը: Իսկ սուպերհրաբխի ժայթքման հավանականությունը նա ցածր է գնահատել: «Նույնիսկ եթե տեղի ունենա Յելոուսթոուն սուպերհրաբխի ժայթքում, ապա մարդիկ կվերապրեն սառցե դարաշրջանում»,- ասել է փորձագետը:
Գլոբալ միջուկային պատերազմը, որը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ, վերլուծության համար բավական բարդ հիպոթետիկ իրադարձություն է, որը բազմաթիվ հետեւանքներ կառաջացնի: Քարիմ Ջեբարիի խոսքով՝ գլոբալ պատերազմի գործոնը լուրջ սպառնալիք է մարդկության համար: Ֆուտուրոլոգը զգալի չի համարում արհեստական ինտելեկտի ազդեցությունը, իսկ ահա աստղակերպի անկման հավանականությունը բացառել պետք չէ: Սակայն գիտնականը կարծում է, որ դա քիչ հավանական իրադարձությւոն է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը