Նիդեռլանդների վարչապետը բնակչության համար «արգելել» է ձեռքսեղմումներն ու նույն վայրկյանին սեղմել կողքին կանգնած պաշտոնյայի ձեռքը (տեսանյութ)
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կորոնավիրուսի համաճարակի ֆոնին դիմել է երկրի 17 մլն բնակչությանը՝ կոչ անելով վարակի տարածումը կանխելու նպատակով այսուհետ հրաժարվել ձեռքսեղմումներից:
Հատկանշական է, որ այս հայտարարությունից անմիջապես հետո ինքը՝ վարչապետը, հակառակն է արել ու սեղմել կողքին կանգնած պաշտոնյայի ձեռքը, գրում է The Guardian-ը:
«Այս պահից սկսած դադարում ենք ձեռքսեղմումները: Կարող եք ոտքով կամ թևերով կամ այլ կերպ իրար ողջունել, սակայն այսօրվանից վերջ ենք տալիս ձեռքսեղմումներին»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետը:
Սա ասելուց հետո նա շրջվել է երկրի Վարակային հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենի կողմն ու սեղմել վերջինիս ձեռքը:
«Կներեք, կներեք, դա անթույլատրելի էր, եկեք նորից փորձենք»,-չկարողանալով զսպել ծիծաղը՝ ասել է վարչապետը ու թևով հպվել տղամարդու թևին:
Հայտնի է, որ Նիդեռլանդներում հաստատվել է կորոնավիրուսով ախտահարման 321 դեպք: Նշենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի հետևանքով աշխարհում զոհերի թիվը հատել է 4000-ի շեմը:
Immediately after announcing a new no handshake policy in the Netherlands, Dutch Prime Minister Mark Rutte did this. pic.twitter.com/tB8CxiJyH9
— Sean Craig (@sdbcraig) March 9, 2020


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը