Բացահայտվել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության պատճառը
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երկու ավագ անդամներ՝ ՆԳ նախկին նախարար Մուհամմեդ իբն Նայիֆ ալ-Սաուդը և թագավորի կրտսեր եղբայր Ահմադ բին Աբդուլ-Ազիզի ալ-Սաուդը ձերբակալվել էին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդի՝ երկրում իշխանության բոլոր լծակների նկատմամբ վերահսկողությանն ուղղված ջանքերին աջակցելուց հրաժարվելու համար:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով թագավորության՝ գործերի դրության քաջատեղյակ աղբյուրին, որի տվյալներով՝ իշխող արքայատոհմի անդամների ձերբակալության մասին որոշումը կայացվել է նրանց սադրիչ վարքի պատճառով:
Նշվում է, որ Մուհամմեդ իբն Նայիֆը 2017-ին գահաժառանգ արքայազնի կարգավիճակը կորցնելուց հետո խիստ վերահսկողության տակ է գտնվել, իսկ 77-ամյա Ահմադ բին Աբդուլ-Ազիզը, լինելով թագավորի կրտսեր եղբայրը, ընդհանուր առմամբ սաուդացիների բարձրաստիճան ներկայացուցիչն է:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ այս քայլն ուղերձ է թագավորական ընտանիքի անդամների համար, որպեսզի վերջիններս հասկանան, որ կարող են ձերբակալվել և դադարեն «բողոքել»: Ինչպես բացահայտում է աղբյուրը, Ահմադ բին Աբդուլ-Ազիզն այն մարդն էր, որի վրա կարող էին հույս դնել նրանք, ովքեր դժգոհ են ներկայիս 34-ամյա գահաժառանգ արքայազնից:
Թագավորական ընտանիքի անդամների ձերբակալության մասին հայտնի էր դարձել մարտի 7-ին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը